ՈՒՐԲԱԹ, 19.04.2024, 07:45
ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ

ՄԵՆՔ / ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ԾՐԱԳՐԵՐ / ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ / ՑԱՆՑԵՐ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ / ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ / ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ / ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ /

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ [0]
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ [3]
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ [0]
ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆ [0]
ԳՈՐԾԱԴԻՐ [0]
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ [0]
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ

ՄԵՆՔ ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ
Նորություններ » հոդվածներ » ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ » ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ
14.09.2010, 20:43

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՊԱՇՏՊԱՆԻՆ

Ո՞ր դեպքերում կարելի է բողոքել Պաշտպանին:

Պաշտպանին կարելի է բողոքել, եթե Ձեր իրավունքները խախտվել են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնյաների կողմից:

Ե՞րբ կարելի է բողոքել:

Բողոքը պետք է պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում`սկսած այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին:

Կա՞ արդյոք բողոքի ձև:

Բողոքի համար հատուկ ձև սահմանված չէ:

Ինչպե՞ս բողոքել:

Պաշտպանին կարելի է դիմել թե՝ գրավոր, թե՝ բանավոր: Բողոքը կարելի է ներկայացնել անձամբ, ուղարկել փոստով, ֆաքսով, էլեկտրոնային փոստով:

Հասցե`     375002, Երևան, Պուշկինի փող. 56ա
Հեռախոս` (37410) 537651       
Էլ. փոստ` ombuds@ombuds.am

ԿԱՅՔ` www.ombuds.am

Ի՞նչ տեղեկություններ պիտի պարունակի բողոքը:

Բողոքում պետք է նշված լինեն դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն): Բողոքում պետք է նշվեն նաև տեղեկություններ մարդու խախտված կամ խախտվող իրավունքների և հիմնարար ազատությունների մասին:
Ցանկալի է, որ բողոքին վերաբերող բոլոր փաստաթղթերը կցվեն դիմումին:

Ի՞նչ ընթացք է տրվում բողոքին:

Բողոքն ստանալով` Պաշտպանը որոշում է ընդունում՝

բողոքը քննարկման ընդունելու մասին,
դիմողին իր իրավունքների պաշտպանության հնարավորությունները բացատրելու մասին,
բողոքը, ներկայացնողի համաձայնությամբ, այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին փոխանցելու մասին, որի իրավասությանն է պատկանում բողոքի լուծումը,
բողոքը չքննարկելու մասին:

Արդյոք Պաշտպանն անձա՞մբ է քննում ձեր բողոքը:

Պաշտպանը հանձարարում է իրավաբաններին քննել և նախապատրաստել համապատասխան նյութեր, իսկ յուրաքանչյուր բողոքի մասին որոշումն ընդունում է անձամբ:

Կարելի՞ է հանդիպել Պաշտպանին:

Շաբաթը մեկ անգամ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Բողոք ներկայացրած քաղաքացիները կարող են նախօրոք գրանցվել Պաշտպանի հետ հանդիպելու համար:

Ո՞ր բողոքները Պաշտպանը չի քննարկում:

Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք չեն վկայում մարդու իրավունքների խախտումների մասին:
Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք գտնվում են դատական վարույթում կամ պետք է լուծվեն միայն դատական կարգով:
Պաշտպանը չի քննարկում ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները:
Պաշտպանը դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացնում դատարան:
Պաշտպանը չի քննարկում անանուն բողոքները:

Բողոքը քննելիս Պաշտպանը տեղեկացնո՞ւմ է դիմումատուին արդյունքների մասին:

Պաշտպանն ընդունված որոշման պատճենն ուղարկում է դիմողին հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան բողոքը ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում:

Կարո՞ղ են արդյոք Պաշտպանին բողոքներ հղել  այն անձինք, ովքեր գտնվում են ժամանակավոր պահման մեկուսարաններում, գաղութներում, բանտերում, հոգեբուժարաններում և այլ հարկադրական պահման վայրերում:

Ձերբակալված, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաեւ այլ հարկադրական պահման վայրերում գտնվող անձի կողմից Պաշտպանին ուղղված բողոքները եւ այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման կամ որեւէ գրաքննության: Դրանք այդ հիմնարկների վարչակազմերի կողմից 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն ՊաշտպանինՄարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենք,  հոդված 9, կետ 4)

Կարո՞ղ է արդյոք Պաշտպանը միջոցներ ձեռնարկել խախտված իրավունքների վերականգնման համար` առանց բողոքի առկայության:

Պաշտպանն իրավասու է սեփական նախաձեռնությամբ քննություն սկսել հատկապես այն դեպքերում, երբ տեղեկություն է ստացվում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային խախտումների մասին կամ եթե մարդու իրավունքների խախտումն ունի բացառիկ հասարակական նշանակություն և կամ կապված է այն անձանց շահերի պաշտպանության հետ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործելու իրենց պաշտպանության իրավական միջոցները:

Ենթաբաժին: ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
Դիտարկում: 1159 | Բեռնում: 0
Բոլոր հաղորդագրությունները: 0
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք.
[ Գրանցվել | Մուտք ]
ԼԵԶՈՒՆԵՐ      
ՓՆՏՐՈՒՄ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
  • ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
  • ՄԻՋ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՏԵՂ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ PHOTOSHOP
  • ԿԱՅՔԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՆԼԱՅՆ TV
  • ՕՆԼԱՅՆ ՔԱՐՏԵԶ
  • ԱՆԳԼ. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՕՆԼԱՅՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ
  • ԶՈՒԼՈՒՄԻԿ
  • ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ
  • ԱՐՇԱՎՆԵՐ ԽՈՒՄԲ
  • ԿԱՐԻԵՐ ԿԵՆՏՐՈՆ
  • Copyright MyCorp © 2024

    ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
    Հասցե՝ ՀՀ քաղաք Վանաձոր 2019, Շինարարների 4/45
    Հեռ.՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19
    Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru 
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Ստեղծել անվճար կայք с uCoz