ԿԻՐԱԿԻ, 24.09.2017, 20:42
ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ

ՄԵՆՔ / ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ԾՐԱԳՐԵՐ / ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ / ՑԱՆՑԵՐ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ / ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ / ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ / ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ /

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ [3]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [6]
ԻՐԱՎԱԿԱՆ [2]
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [3]
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [3]
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ [3]
ՎԱՆԱՁՈՐ [7]
ՍՓՅՈՒՌՔ [0]
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ [0]
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ [0]
ՄՇԱԿՈՒՅԹ [1]
ԲԱՆԱԿ [0]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [0]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [18]
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ

ՄԵՆՔ ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » 2012 » ՀՈՒՆՎԱՐ » 26 » Քաղաքացիական հասարակության կառույցների Լոռու մարզային ցանցի/ՔՀԿ ԼՄՑ Համաձայնագիր.
14:05
Քաղաքացիական հասարակության կառույցների Լոռու մարզային ցանցի/ՔՀԿ ԼՄՑ Համաձայնագիր.
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Լոռու մարզպետարանի, մարզի ՏԻՄ-երի, պետական, ոչ պետական, առևտրային և միջազգային կառույցների հետ
Քաղաքացիական հասարակության կառույցների Լոռու մարզային ցանցի (ՔՀԿ ԼՄՑ) համագործակցության.
 
Մենք` ներքոստորագրյալ Լոռու մարզի քաղաքացիական հասարակության կառույցների` այդ թվում հասարակական կազմակերպությունների, միությունների, հիմնադրամների, ԶԼՄ-ների և այլն (այսուհետ` ՔՀԿ) ներկայացուցիչներս և ակտիվ քաղաքացիներս`
կարևորելով Լոռու մարզում Քաղաքացիական հասարակության (այսուհետ` ՔՀ) կայացման և զարգացման անհրաժեշտությունը,
նպատակ ունենալով  Մարզի Տարածքային կառավարման մարմինների  և Տեղական Ինքնակառավարման մարմինների (այսուհետ` Համագործակցող կողմ) հետ ՔՀ համագործակցության կայացման միջոցով բարձրացնել որոշումների կայացման գործընթացներում Լոռու մարզի հանրության ներգրավվածության աստիճանը մարզային և համայնքային մակարդակներում,
համոզված լինելով, որ այդ մասնակցությունը նպաստելու է մարզի և մարզում գտնվող համայնքների կարևորագույն խնդիրների շուրջ ՔՀ միասնական դիրքորոշման ձևավորմանը, միասնական ճակատով հանդես գալուն, լոբբինգի իրականացման և հանրային շահերի պաշտպանության հնարավորությունների ընդլայնմանը, ինչն իր հերթին կնպաստի Մարզպետարանի և ՏԻՄ-երի կողմից ընդունվող  որոշումների գործընթացի արդյունավետությանը,  
համարելով, որ մասնակցային գործընթացի զարգացման ներկա փուլում նպատակահարմար է ՔՀ համակարգված ցանցային համագործակցությամբ հանդես գալ,
ընդունելով, վերը նշված խնդիրների լուծմանն ուղղված Մարզպետարանի և ՏԻՄ-ի հետ Քաղաքացիական հասարակության կառույցների Լոռու մարզային ցանցի (այսուհետ` ՔՀԿ ԼՄՑ) համագործակցության նախաձեռնող խմբի առաջարկը` ստեղծել ցանց մարզի շահագրգիռ ՔՀ կառույցների և ակտիվ անհատների մասնակցությամբ,   
ընդունելով  սույն Համաձայնագրում ամրագրված դրույթները պայմանավորվեցինք ներքոհիշյալի շուրջ. 
1. Ընդհանուր դրույթներ.
        Սույն Համաձայնագրում ամփոփված են.
1.1.   ՔՀԿ Լոռու մարզային ցանցի անդամների  փոխհամաձայնեցված դիրքորոշումներն՝ ուղղված Մարզպետարանի և մարզի ՏԻՄ-երի հետ ՔՀԿ ԼՄՑ-ի համագործակցությանն ու Համաձայնագրի իրագործմանը,
1.2.   ՔՀԿ ԼՄՑ-ի Համայնքնային խմբերի (այսուհետ` ՀԽ) ` միմյանց հետ փոխհարաբերությունների կանոնակարգումը.
1.3.   ՔՀԿ ԼՄՑ-ի ՀԽ անդամների փոխհարաբերությունների կանոնակարգումը:  
2. ՔՀԿ ԼՄՑ-ի նպատակն ու խնդիրները.
2.1.   Նպաստել Լոռու մարզի հանրության մասնակցությանը Տարածքային կառավարման և մարզի ՏԻՄ աշխատանքներում` իրականացնելով կառուցողական համագործակցություն որոշումների ընդունման ու իրականացման, հանրային վերահսկողության և մոնիթորինգի գործընթացներում, միաժամանակ նպաստելով այդ մարմինների աշխատանքների թափանցիկության բարձրացմանը:
2.2.   Բացահայտել  և զարգացնել Լոռու մարզպետարանի և մարզի ՏԻՄ-երի  հետ ԼՄՑ փոխհամագործակցության եզրերը ուղղված`
•  Լոռու մարզպետարանի, մարզի համայնքների ավագանիների և ղեկավարների որոշումների հանրային և իրավական փորձաքննության ապահովմանը,
•  մոնիտորինգի, հարցումների, հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացմանը և Համագործակցող կողմին տրամադրմանը,
•  Համագործակցող կողմի որոշումների վերաբերյալ  հանրային լսումների, ընդունելությունների,  նամակների և տեղեկատվական  ինստիտուտների գործարկմանը,
•  ՔՀԿ ԼՄՑ-ից Համագործակցող կողմին  ներկայացված տեղեկատվության մատչելիության ապահովմանը,
որոշումների կիրառման նկատմամբ հանրային վերահսկողության և ազդեցության գնահատմանը,
•  Լոռու մարզի հանրության ներգրավմանը Համագործակցող կողմի ընդունած որոշումների իրականացման գործընթացին. 
 
 
3. Ցանցի  կառուցվածքը և կառավարումը.
3.1.   ՔՀԿ ԼՄՑ-ի բարձրագույն մարնինն է Մարզային Ընդհանուր ժողովը, որը 
       գումարվում է 2 տարին մեկ անգամ` մարզի բոլոր ՀԽ-ների մասնակցությամբ:
3.2    Մարզային Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում 
       աշխատանքները վարում է Մարզային Խորհուրդը (այսուհետ` ՄԽ),
3.3.   Արտահերթ Մարզային Ընդհանուր ժողով կարող է հրավիրվել ՄԽ-ի որոշմամբ,
        երեք կամ ավելի ՀԽ-ների պահանջով կամ ՔՀԿ ԼՄՑ անդամների ընդհանուր թվի 
       1/3-ի նախաձեռնությամբ.
3.4.   ՔՀԿ ԼՄՑ-ի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք,
3.5.   ՔՀԿ ԼՄՑ-ի Մարզային Ընդհանուր ժողովը.
3.5.1. գործունեությունը վարում է նիստերի ձևով, որը նախագահում է ՄԽ-ի կողմից 2 
        տարի ժամկետով ընտրված ՔՀԿ ԼՄՑ Համակարգողը (այսուհետ` Համակարգող).
3.5.2. իրավասու է ցանցի անդամների կամ նրանց պատվիրակների պարզ 
        մեծամասնության մասնակցության դեպքում,
3.5.3. ընդունում է ՔՀԿ ԼՄՑ-ի գործընկերության համաձայնագիրը, ռազմավարությունը, 
        նրանցում կատարում փոփոխություններ ու լրացումներ,
3.5.4. վերակազմակերպում կամ լուծարում է ՔՀԿ ԼՄՑ-ն,
3.5.5. ձևավորում է Մարզպետարանի  հետ համագործակցող մշտական 
        հանձնաժողովներ.
3.5.6. լսում և հաստատում է ՄԽ-ի հաշվետվությունը,
3.5.7  քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Ընդհանուր 
       ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ.
3.6.   ՔՀԿ ԼՄՑ Մարզային Խորհուրդը (ՄԽ)
3.6.1. ձևավորվում է ՔՀԿ ԼՄՑ-ի ՀԽ-ների Քարտուղարներից (այսուհետ` Քարտուղար).
3.6.2. վարում է ՔՀԿ ԼՄՑ-ի աշխատանքները Մարզային Ընդհանուր ժողովների միջև 
        ընկած ժամանակահատվածում.
3.6.3. գործունեությունն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրում և վարում
        է  Համակարգողը.
3.6.4. ՄԽ-ի նիստերն իրավասու են Քարտուղարների կեսից ավելիի մասնակցության
        դեպքում.
3.6.5. կազմում և ՔՀԿ ԼՄՑ Ընդհանուր ժողովին է ներկայացնում իր կատարած
        աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ.
3.6.6. մշակում, հաստատում և իրականացնում է ՔՀԿ ԼՄՑ-ի գործողությունների
        պլանը` ելնելով ՀԽ-րի աշխատանքային պլաններից.
3.6.7. ձևավորում է Մարզպետարանի և այլ կառույցների հետ համագործակցող
       ժամանակավոր հանձնաժողովներ.
3.6.8. ներկայանում է Համակարգողի միջոցով.
3.6.9. որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ,
        ձայների հավասարության դեպքում Համակարգողի ձայնը որոշիչ է.
3.6.10.լիազորում է ՔՀԿ ԼՄՑ-ի անունից հանդես գալը.
3.7.   ՔՀԿ ԼՄՑ Համակարգողը (Համակարգող)
3.7.1. ընտրվում է ՄԽ-ի կողմից 2 տարի ժամանակով, մասնակիցների ձայների պարզ  
        մեծամասնությամբ.
3.7.2. համակարգում է ՄԽ-ի աշխատանքները.
3.7.3. ապահովում է ՔՀԿ ԼՄՑ-ի բնականոն գործունեությունը, կապը համապատասխան        
        Համագործակցող կողմերի, այլ կառույցների ու ցանցի ՀԽ-երի քարտուղարների
        հետ.
3.7.4. կազմակերպում և վարում է ՄԽ-ի նիստերը.
3.7.5. կազմում է հաշվետվություններ ՄԽ-ի աշխատանքների վերաբերյալ.
3.7.6. վարում է ՔՀԿ ԼՄՑ-ի անդամ ՀԽ-ների գրանցամատյանը.
3.7.7. հանդես է գալիս ՔՀԿ ԼՄՑ անունից. 
3.8.   ՔՀԿ ԼՄՑ Համայնքային խմբերը.(ՀԽ).
3.8.1. ձևավորվում են տվյալ համայնքի ՔՀԿ-ներից և ակտիվ անհատներից.
3.8.2. անվանման մեջ Համայնքային խումբ բառերից առաջ դրվում է տվյալ համայնքի
        անվանումը.
3.8.3. ՀԽ-ների նիստերը գումարվում են տարին մեկ անգամ.
3.8.4. նիստերը վարում է տվյալ ՀԽ-ի Հանձնախմբերի (այսուհետ`   
        Հանձնախումբ),պատասխանատուների կողմից 2 տարի ժամկետով ընտրված
        Քարտուղարը.  
3.8.5. արտահերթ նիստ կարող է հրավիրվել Քարտուղարի, Հանձնախմբերի
       պատասխանատուների 1/3-ի կամ խմբի անդամների1/3-ի նախաձեռնությամբ.
3.8.6. լսում և հաստատում է Համայնքային Խորհրդի հաշվետվությունը.
3.8.7. վերակազմավորում կամ լուծարում է ՀԽ-ն.
3.8.8. ՀԽ նիստը իրավասու է իր անդամների պարզ մեծամասնության
       մասնակցության դեպքում.
3.8.9. քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ներկաների 
        ձայների պարզ մեծամասնությամբ.
3.9.   Համայնքային խմբի Խորհուրդը.(այսուհետ` ՀԽ Խորհուրդ).
3.9.1. կազմված է տվյալ ՀԽ-ի Հանձնախմբերի մեկական պատասխանատուներից,
3.9.2. գործունեությունը վարում է նիստերի միջոցով,
3.9.3. նիստերն իրավասու են պատասխանատուների կեսից ավելիի մասնակցության 
       դեպքում,
3.9.4. մշակում, հաստատում և իրականացնում է ՀԽ-ի գործողությունների տարեկան
        պլանը` ելնելով Հանձնախմբերի աշխատանքային պլաններից,
3.9.5. ձևավորում է տվյալ համայնքի ՏԻՄ-ի հետ համագործակցող մշտական և 
        ժամանակավոր հանձնաժողովներ, ՀԽ ենթակառուցվածքներ` այդ թվում 
        երիտասարդական և մասնագիտական խմբեր.
3.9.6. ներկայանում է Քարտուղարի միջոցով
3.9.7. որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ,
       ձայների հավասարության դեպքում Քարտուղարի ձայնը որոշիչ է,
3.9.8. լիազորում է ՀԽ-ի անունից հանդես գալը: 
3.10. Համայնքային խմբի Քարտուղարը.(Քարտուղար).
3.10.1.ընտրվում է ՀԽ Խորհրդի կողմից 2 տարի ժամկետով, մասնակիցների ձայների 
        պարզ մեծամասնությամբ,
3.10.2.համակարգրում է ՀԽ Խորհրդի աշխատանքները,  
3.10.3.ապահովում է ՀԽ-ի բնականոն գործունեությունը, կապը համապատասխան 
        ՏԻՄ և այլ կառույցների, ՔՀԿ ԼՄՑ ՄԽ-ի և ԼՄՑ Համակարգողի  հետ,
3.10.4.կազմակերպում և վարում է ՀԽ Խորհրդի նիստերը,
3.10.5.կազմում է հաշվետվություններ ՀԽ Խորհրդի աշխատանքների վերաբերյալ,
3.10.6.վարում  է Համայնքային խմբին անդամակցելու կամ դուրս գալու 
        գրանցամատյանը,
3.10.7.հանդես է գալիս տվյալ ՀԽ-ի անունից:
3.11.  Հանձնախմբերը.
3.11.1.մշտական հաձնախմբերը թվով տասներկուսն են`
1/.    Առողջապահության հանձնախումբ.
2/.    Արտաքին հարաբերությունների հանձնախումբ.
3/.    Բնապահպանության և շրջակա միջավայրի հանձնախումբ.
4/.    Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնախումբ.
5/.    Գյուղատնտեսության հանձնախումբ.
6/.    Համատիրությունների և բնակֆոնդի հանձնախումբ.
7/.    Մարդու իրավունքների և պետաիրավական հանձնախումբ.
8/.    Պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնախումբ.
9/.    Սոցիալական հանձնախումբ.
10/.   Տնտեսական հանձնախումբ.
11/.   Քաղաքաշինության հանձնախումբ.
12/.   Ֆինանսավարկային և բյուջետային հանձնախումբ.
3.11.2.ժամանակավոր Հանձնախմբերը  ձևավորվում են ըստ անհրաժեշտության.
3.11.3.ձևավորվում են ՔՀԿ ԼՄՑ ՀԽ անդամ կառույցների ներկայացուցիչներից և տվյալ 
       համայնքի քաղաքացիներից, համաձայն վերջիններիս սեփական 
       նախաձեռնության և նախասիրության,
3.11.4.հանձնախմբերի աշխատանքները համակարգում են Հանձնախմբերի 
       պատասխանատուները, որոնք ընտրվում են Հանձնախմբերի անդամների 
       կողմից մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ,
3.11.5.հանձնախմբի պատասխանատուի քարտուղար ընտրվելու դեպքում 
       կազմակերպվում է պատասխանատուի նոր ընտրություն,
3.11.6. ՀԽ-ի անդամը կարող է ներգրավվել մեկից ավել հանձնախմբերում: 
4. Համայնքային խմբերին անդամակցելու կամ դուրս գալու կարգը.
4.1.   Անդամակցումը.
4.1.1. ՔՀԿ ԼՄՑ ՀԽ-ներին կարող են անդամակցել տվյալ համայնքի ՔՀԿ-ներն ու ակտիվ 
       քաղաքացիները, որոնք ընդունում են ՔՀԿ ԼՄՑ նպատակներն ու խնդիրները,  
       պատրաստ են մասնակցել նրա  գործունեությանը,
4.1.2.ՔՀԿ ԼՄՑ ՀԽ-ներին անդամակցելու համար ՀԽ Խորհրդի անունով ներկայացվում է 
       գրավոր դիմում, նշելով, թե որ հանձնախմբ(եր)ում է ցանկանում ընդգրկվել   
       կառույցը կամ անհատը:
4.1.3. անդամակցությունը սկսվում է Համաձայնագիրը ստորագրելու և 
       գրանցամատյանում  գրանցվելու պահից:
4.2.   Անդամակցության դադարեցումը.
4.2.1. ՔՀԿ ԼՄՑ ՀԽ-ի անդամը կարող է դադարեցնել իր անդամությունը սեփական 
       ցանկությամբ` այդ մասին ՀԽ-ի Խորհրդին գրավոր դիմում ներկայացնելով:
4.2.2. ՀՑ-ի լուծարման դեպքում:
4.2.3. ՔՀԿ ներկայացուցչի պարագայում` կառույցի լուծարման դեպքում:
5. ՔՀԿ ԼՄՑ-ի անդամների իրավունքներն ու պարտականությունները.
5.1.   Իրավունքները.
5.1.1. ներգրավվել ՔՀԿ ԼՄՑ գործունեության մեջ,
5.1.2. ընտրել և ընտրվել ՔՀԿ ԼՄՑ ՀԽ-ների հանձնախմբի պատասխանատու, ՀԽ 
       քարտուղար, ՔՀԿ ԼՄՑ Համակարգող,
5.1.3. ներգրավվել Հանձնախմբերի աշխատանքներում,
5.1.4. ստանալ տեղեկատվություն ՔՀԿ ԼՄՑ գործունեության մասին,
5.1.5. ներկայացնել առաջարկություններ քննարկվող հարցերի վերաբերյալ:
5.2.   Պարտականությունները.
5.2.1. պահպանել սույն Համաձայնագրի դրույթները,
5.2.2. կամավոր և ակտիվ մասնակցել ՔՀԿ ԼՄՑ-ի գործունեությանը, ներկայացնել 
       համապատասխան առաջարկներ Հանձնախմբերին, ՀԽ-ին, ՄԽ-ին.
5.2.3. բարեխիղճ և ժամանակին կատարել ՀԽ-ի և Հանձնախմբերի կողմից իր վրա 
       դրված առաջադրանքները.
5.2.4. հաշվետու լինել ՀԽ-ին և Հանձնախմբերին ստանձնած պարտականությունների 
       և կատարված աշխատանքների մասին.
5.2.5. մասնակցել այն քննարկումներին և հանդիպումներին, որոնք կկազմակերպեն 
       ՀԽ-ն և Հանձնախմբերը:
6. ՔՀԿ ԼՄՑ-ի վերակազմակերպումը և լուծարումը.
ԼՄՑ-ի վերակազմավորումն ու լուծարումն իրականացվում է Ընդհանուր ժողովի որոշմամբ` առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ միավորումներին փոխանցելու:
7. Համայնքային Խմբի վերակազմակերպումը և լուծարումը.
ՔՀԿ ԼՄՑ ՀԽ վերակազմավորումն ու լուծարումը տեղի է ունենում ՀԽ-ի որոշմամբ` առանց իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ միավորումներին փոխանցելու: 
 -----------------------------------------------------------------------------------------------
Համաձայնագրում օգտագործված հապավումների ցանկը`
ՔՀԿ ԼՄՑ- Քաղաքացիական հասարակության կառույցների Լոռու Մարզային ցանց.
ՔՀԿ-Քաղաքացիական հասարակության կառույցներ.
ՔՀ- Քաղաքացիական հասարակություն.
Համագործակցող կողմ- Լոռու մարզպետարան, Լոռու մարզի համայնքների ՏԻՄ-եր.
ՄԽ- Մարզային խորհուրդ.
Համակարգող- ԼՄՑ Համակարգող.
ՀԽ- Համայնքային խումբ.
Քարտուղար- Համայնքային խմբի համակարգողը. 

Բաժին: ԼՈՌՈՒ ՄԱՐԶ | Դիտարկում: 1115 | Ավելացրել է: ADMIN
Բոլոր հաղորդագրությունները: 1
0   Spam
1 Yaritza   (27.07.2013 23:55)
Phomenenal breakdown of the topic, you should write for me too!

Հաղորդագրություններ ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք.
[ Գրանցում | Մուտք ]
ԼԵԶՈՒՆԵՐ      
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈՒՆՎԱՐ 2012  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
  • ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
  • ՄԻՋ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՏԵՂ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ PHOTOSHOP
  • ԿԱՅՔԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՆԼԱՅՆ TV
  • ՕՆԼԱՅՆ ՔԱՐՏԵԶ
  • ԱՆԳԼ. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՕՆԼԱՅՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ
  • ԶՈՒԼՈՒՄԻԿ
  • ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ
  • ԱՐՇԱՎՆԵՐ ԽՈՒՄԲ
  • ԿԱՐԻԵՐ ԿԵՆՏՐՈՆ
  • Copyright MyCorp © 2017

    ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
    Հասցե՝ ՀՀ քաղաք Վանաձոր 2019, Շինարարների 4/45
    Հեռ.՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19
    Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru 
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Ստեղծել անվճար կայք с uCoz