ՈՒՐԲԱԹ, 19.04.2024, 15:51
ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ

ՄԵՆՔ / ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ԾՐԱԳՐԵՐ / ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ / ՑԱՆՑԵՐ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ / ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ / ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ / ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ /

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ [3]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [6]
ԻՐԱՎԱԿԱՆ [2]
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [3]
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [3]
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ [3]
ՎԱՆԱՁՈՐ [7]
ՍՓՅՈՒՌՔ [0]
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ [0]
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ [0]
ՄՇԱԿՈՒՅԹ [1]
ԲԱՆԱԿ [0]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [0]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [18]
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ

ՄԵՆՔ ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 15 » Մեկ տարի հետո կլինի՞ անվտանգ
20:51
Մեկ տարի հետո կլինի՞ անվտանգ

                                     Մեկ տարի հետո կլինի՞ անվտանգ

  Ճիշտ է Վանաձորն այդքան էլ մեծ քաղաք չէ, բայց խնդիրներն այստեղ քիչ չեն: Բավականին մեծ ու լուծում պահանջվող խնդիրներից մեկն էլ երթևեկության համար նախատեսված ճանապարհների անվտանգությունից ու անբարեկարգ վիճակից զրկված լինելն է: Քաղաքի կենտրոնական հատվածներում փողոցները բարեկարգ են, իսկ ծայրամասերում կամ կենտրոնից քիչ հեռու մասերում վիճակը այդքան էլ լավ չէ: Ճանապարհային քանդված հատվածներ կան ամենուր:

 Բազում թաղամասը Խնձորուտին միացնող հատվածում երթևեկում են 6-րդ համարի ավտոբուսն ու միկրոավտոբուսը: Վարորդներից մեկի խոսքերով. << Էս ինչ ճամփաներ են, իհարկե դժգոհ եմ, մեքենաս ամբողջությամբ փչանում է>>: Գրեթե նույնն է ասում Իսահակյան փողոցից դեպի Ներսիսյանը երթևեկող միկրոավտոբուսի վարորդը: <<Անընդհատ ավտոյիս մեխանիզմը վնասվում է, ստիպված փոխում եմ>>: Ուղևորներն էլ բողոքում են, որ բացի անհարմարավետությունից մի մեծ խնդիր ևս կա: <<Վտանգավոր է այս հատվածներում երթևեկելը: Անձամբ ես անհանգստանում եմ իմ կյանքի համար>>, - նշում է Գագիկ Վարդանյանը:  Այս ամենն այն դեպքում, երբ ճանապարհային երթևեկության ապահովման ՀՀ օրենքի համաձայն պաշտոնատար անձինք պարտավոր են. << Ճանապարհը և դրա ինժեներական կառույցները երթևեկության համար պահպանել անվտանգ վիճակում` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենասդրության ստանդարտների, նորմերի և կանոննների պահանջները>>: 

  Բողոքների և օրենքի կիրառման մասին տեղեկություն-պարզաբանում ստանալու համար դիմեցինք Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժին: Պետի տեղակալ Արշավիր Ղուկասյանի խոսքերով. << Այսօր քաղաքապետարանի կողմից կազմված է ծրագիր այս և հաջորդ տարվա համար փողոցների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: Առաջին հերթին ուշադրություն է դարձվելու տրանսպորտային երթուղիների ճանապարհների կարգավորմանը: Այս տարվա համայնքային բյուջեից հատկացված է որոշակի ֆինանս, մի մասն էլ կհատկացվի մյուս տարի>>: Իսկ կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանից տեղեկացանք նաև, որ նախագծի համաձայն տրամադրվող գումարը 30 մլն. դրամ է: Ավագանու նիստի ժամանակ այդ գումարի չափը հաստատվեց:  Կապիտալ նորոգման ենթակա փողոցների և մայթերի ցանկում առայժմ 43-ն են: Նշեմ նաև, որ նախորդ տարի գրեթե 72 մլն դրամը ծառայել է 33 փողոցների և մայթերի կապիտալ վերանորոգմանը: 

Ուրախալի է, որ նախագիծը այս տարի էլ կա, բյուջջեն ևս: Ինչպես միշտ մնում է սպասել, որ մեկ տարի անց  կարող ենք երթևեկել անվտանգ ու ապահով:

            Սերինե Գաբրիելյան
Բաժին: ՎԱՆԱՁՈՐ | Դիտարկում: 1221 | Ավելացրել է: ADMIN
Բոլոր հաղորդագրությունները: 0
Հաղորդագրություններ ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք.
[ Գրանցում | Մուտք ]
ԼԵԶՈՒՆԵՐ      
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2010  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
  • ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
  • ՄԻՋ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՏԵՂ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ PHOTOSHOP
  • ԿԱՅՔԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՆԼԱՅՆ TV
  • ՕՆԼԱՅՆ ՔԱՐՏԵԶ
  • ԱՆԳԼ. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՕՆԼԱՅՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ
  • ԶՈՒԼՈՒՄԻԿ
  • ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ
  • ԱՐՇԱՎՆԵՐ ԽՈՒՄԲ
  • ԿԱՐԻԵՐ ԿԵՆՏՐՈՆ
  • Copyright MyCorp © 2024

    ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
    Հասցե՝ ՀՀ քաղաք Վանաձոր 2019, Շինարարների 4/45
    Հեռ.՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19
    Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru 
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Ստեղծել անվճար կայք с uCoz