ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.03.2024, 12:07
ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ

ՄԵՆՔ / ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ԾՐԱԳՐԵՐ / ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ / ՑԱՆՑԵՐ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ / ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ / ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ / ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ /

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ [3]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [6]
ԻՐԱՎԱԿԱՆ [2]
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [3]
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [3]
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ [3]
ՎԱՆԱՁՈՐ [7]
ՍՓՅՈՒՌՔ [0]
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ [0]
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ [0]
ՄՇԱԿՈՒՅԹ [1]
ԲԱՆԱԿ [0]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [0]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [18]
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ

ՄԵՆՔ ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 14 » Վիկտոր Դալլաքյան. «Հայրենիքը աղքատներինն է, պետությունը՝ հարուստներինը»
09:14
Վիկտոր Դալլաքյան. «Հայրենիքը աղքատներինն է, պետությունը՝ հարուստներինը»

ankakh.com

-Ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը:

-Կառավարության գործունեությունը պետք է դիտարկել  քաղաքական հարթության տեսանկյունից: Հայաստանի ցանկացած կառավարություն հաջողության կարող է  հասնել երկու դեպքում. ա) եթե երկրի ներսում ներքաղաքական գործընթացներն ընթանում են ժողովրդավարության շրջանակներում, այսինքն` տեղի են ունենում ազատ, արդար ընտրություններ և բ) եթե լուծվի  ԼՂՀ հիմնախնդիրն  ու հարևանների հետ նորմալ հարաբերություններ լինեն:  Այլ պայմաններում չի կարելի հայկական հրաշք սպասել:

-Իսկ, եթե նայենք տնտեսական բարեփոխումների տեսանկյունի՞ց:

-Տնտեսական բարեփոխումները  պետք է  դիտարկել պարզ, մարդկային դատողությունների շրջանակներում, այսինքն` նայենք  գոյատևման խնդիրները: Եթե կոռուպցիայի դեմ պայքար մղվի, ապա կենսաթոշակներն ու նպաստները  2-3 անգամ կաճեն. Համաշխարհային բանկի տվյալներով` Հայաստանում տարեկան 3 միլիարդ դոլար ստվերային շրջանառություն կա:

Այսինքն` այս միջոցները կարող էին հարստացնել ՀՀ բյուջեն կրկնակի անգամ,  որից ժողովրդի կենսամակարդակը կրկնակի կբարձրանար: Միջին թոշակն այսօր  25-30 հազար դրամ է, իսկ մենք ունենք  530 հազար թոշակառու: Կարո՞ղ  են, արդյոք, նրանք այդ գումարով վճարել կոմունալ ծախսերը, սնունդ և հագուստ գնել: Իհարկե՝ ոչ:

Նվազագույն զամբյուղի համար պահաջնվում է  մոտ 75 հազար դրամ: Տնտեսական բարեփոխումները սոցիալական բնագավառում  ոչնչի չեն բերում: Օրինակ` այս տարի թոշակները ավելացրին 2500 դրամով, իսկ  ապրիլի 1-ից սպասվում են գազի սակագնի նոր թանկացումներ, իսկ հարցի պատասխանը, թե  դա ինչ չափով է փոխհատուցում թանկացումը, պարզ է:

-Ի՞նչ չափով է դա անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա:

-Երկրի համար  ամենավտանգավորն այն է, որ  հարուստներն ավելի են հարստանում, աղքատները ՝ ավելի  աղքատանում:  Կա այսպիսի մի արտահայտություն. հայրենիքը աղքատներինն է,  պետությունը՝ հարուստներինը, այսինքն` պետության բարիքներից օգտվում են հարուստները, իսկ աղքատները, եթե հարկ է լինում, զոհում են իրենց կյանքը հանուն հայրենիքի:

Հայաստանի լրջագույն խնդիրը աղքատությունն է:  Պաշտոնական տվյալներով` Հայաստանի քաղաքացիների յուրաքանչյուր 5-րդն աղքատ է: Հայաստանում մեկ միլիոն աղքատ և ծայրահեղ աղքատ կա: Իմ դիտարկմամբ՝  մարդկանց ամենամեծ դժգոհությունն այն է, որ անարժան մարդիկ ամեն օր նոր դղյակ են կառուցում:

Մի քանի հարուստ ընտանիքներ կան, որոնք տնօրինում են Հայաստանի հարստությունը,  իսկ նրանց շպրտած աղբով ահագին մարդիկ իրենց գոյությունը պահպանում են: Նիրհող պատերազմի վիճակում գտնվող երկրի համար սա համարում եմ ամենավտանգավոր խնդիրը:

-Ձեր կարծիքով` կառավարությունը, գնալով բարեփոխումների, չի՞ գիտակցում խնդիրը, թե՞ զբաղված է իմիտացիայով:

-Գործող  խորհրդարանում մեծամասնություն են կազմում այն անձինք, որոնք ունեն տնտեսական հսկայական լծակներ, և ստվերը  խորհրդարանականների ձեռքում է: Հո ստվերը լուսնի վրա չի՞:  Կարո՞ղ է արդյոք կառավարությունը պայքարել այն ստվերի դեմ, որը ձևավորվում է այդ ստվերը  ներկայացնող պատգամավորների կողմից:  Իհարկե, չի կարող:

Այդ նույն ստվերի ներկայացուցիչները կտապալեն գործող վարչապետին ու նրա կառավարությունը: Դրա համար  քաղաքական ռեֆորմներ պետք է իրականացվեն, որպեսզի խորհրդարանում լինեն բացառապես քաղաքական գործիչներ, ոչ թե բիզնես շահեր: Եթե կիրառվի ՀՀ Սահմանադրությամբ  սահմանված դրույթը, որ պատգամավորը իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա  Հայաստանում հեղափոխություն տեղի կունենա:

Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ այդ բոլոր բիզնեսները ձևակերպված են զոքանչ-աներների անուններով: Դրա դեմ պայքարը նման է հողմաղացների դեմ պայքարին: Նրանք, ովքեր մինչև 2005 թ. այս կամ այն ձևով կապված են եղել բիզնեսի հետ, չպետք է իրավունք ունենան պատգամավոր ընտրվելու, որովհետև  նրանք իրենց մանդատներն օգտագործում են «կրիշա» ստեղծելու համար:

-Ինչքանո՞վ է ճիշտ ծախսվում Հայաստանի բյուջեն:

-Վերահսկիչ պալատի (ՎՊ) ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բյուջեն թալանվում է, և կան որոշ սակավամիտ ու գող նախարարներ, որոնց  ԱԺ-ից միանգամից պետք է տանել  մեկուսարան:

Պետական բյուջեն չափազանց անարդյունավետ է օգտագործվում, տենդերները  բաշխվում են ծանոթ-բարեկամների  կամ նրանց հետ փայ մտնելու սկզբունքով: Պատկերավոր ասած՝ բյուջեն հոշոտվում է երկու եղանակով. ա) անարդյունավետ ծախսեր, թալան, գողություն և բ) մրցույթներից, այսպես կոչված, «ատկատների» ստացման ձևով (ատկատը  տենդերի գումարից 10 տոկոս գլխագնի վճարումն է):

Պարզ է, որ մարդը 10 տոկոս վճարելուց հետո  անորակ շինարարություն պիտի անի,  իսկ մի 5 տարի հետո էլ շենքը կփլվի, ու այն վերականգնելու համար նորից բյուջեից փող  պիտի դնեն, որ սարքեն:

-Բայց չէ՞ որ ՎՊ-ն կոչված է «իրենք իրենց» ստուգելու գործառույթին, և այս կամ այն մարմիններում հայտնաբերված չարաշահումները «վերևից» իջեցված հրամանով են արվում:

-ԱԺ-ն ունի ուղղակի վերահսկողություն ՎՊ-ի նկատմաբ:  Երկրներ կան, որտեղ ԱԺ-ն ՎՊ-ից անջատված է  հենց այդ նպատակով, որպեսզի քաղաքական պատվեր չլինի: Բայց Հայաստանը այլ  ճանապարհով է գնացել:

Դրա համար կան լրագրողներ, որպեսզի  բարձրաձայնեն, որ  ՎՊ-ն իքս չինովնիկին ստուգել  է` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Սա քաղաքացիական հասարակության խնդիրն է: Աշխարհի ամենազարգացած երկներում կոռուպցիա կա:  Այն  ստեղծվել է մարդկության սկզբնավորումից սկսած ու կավարտվի մարդկության վերջի հետ: Ուղղակի խոսքը չափի ու տակտի մասին է:

-Ինչո՞ւ, ձեր կարծիքով, չե՞նք կարողանում «նորմալ» պետություն կառուցել, ո՞րն է հայության ֆենոմենը:

-Իմ գնահատականով հայության գերխնդիրը ձևակերպված չէ: Պետք է ինքներս մեզ հարցնենք` արդյոք մեր խնդիրը սահմանափակվում է ներկայիս Հայաստանի 29. 8 հազար քառակուսի մետր տարածքո՞վ, թե ՞ հայությունը համահայկական խնդիրներ ունի: Ուրիշ խոսքով՝ հայրենիքի խնդիրներից բացի, կա՞ արդյոք  համահայկական խնդիր, կամ ավելի ճիշտ ՝ գոյություն ունի՞  հայկական  հարց, թե՞ ոչ:

Սա է գերխնդիրը, և  հայակենտրոն քաղաքականություն վարելու խնդիր այսօրվա Հայաստանի քաղաքական օրակարգում չի քննարկվում: Այսօր քննարկվում է այն,  թե  իքս կուսակցության ղեկավարն ինչ  արտահայտություն է  արել իգրեկ կուսակցության  մասին,  և նա էլ իր հերթին ինչ  գնահատական է տվել դրան:  Այդ ամենի մեջ բացասական դեր ունեն  լրագրողները, որոնք, սենսացիա փնտրելու մոլուցքով տարված, տարածում են դրանք:  Սա ես համարում եմ քաղաքական կաթվածահարության ցուցանիշներից մեկը:

Ես հարց եմ տալիս, թե ինչո՞ւ, օրինակ, չի կարող գոյություն ունենալ մի կառույց, որը կստեղծի Արևմտահայերի երրորդ համագումարը, և որը կզբաղվի արևմտահայերի խնդիրներով: Հենց Արևմտահայերի երրրոդ համագումարը պիտի Թուրքիային պահանջներ ներկայացնի, ոչ թե ՀՀ-ն:

Մի գաղափար ասեմ. Թուրքիայի հայ քաղաքացիները, որոնք բռնի արտաքսվել են իրենց երկրից, Վանում, Ղարսում և այլուր  ինչ-որ տներ են ունեցել, որոնց փաստաթղթերը կան: Այդ մարդիկ հանկարծ որոշում են, որ գալիս են իրենց տուն: Մարդը, որը տուն է ունեցել այժմյան Թուրքիայի տարածքում, չի վաճառել իր տունը, ու որոշում է, որ գալու է իր տուն: Ու այդպես եթե անեն  1.5 մլն-ի ժառանգորդները, Թուրքիան մեծ խնդրի առաջ կկանգնի:  Դա հողի խնդիր չէ, այլ տան, որը հետագայում ինչի ասես, որ չի հանգեցնի: Այս նախաձեռնությունը պիտի ձեռնարկեն  Սփյուռքի մեր հայրենակիցները, որովհետև հենց նրանք են այդ 1.5 մլն-ի ժառանգները: Նրանք պետք է իրենց հայրենիքին տեր կանգնելու կառույցը  ստեղծեն:

Բաժին: ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ | Դիտարկում: 918 | Ավելացրել է: ADMIN
Բոլոր հաղորդագրությունները: 0
Հաղորդագրություններ ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք.
[ Գրանցում | Մուտք ]
ԼԵԶՈՒՆԵՐ      
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՓԵՏՐՎԱՐ 2011  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
  • ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
  • ՄԻՋ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՏԵՂ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ PHOTOSHOP
  • ԿԱՅՔԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՆԼԱՅՆ TV
  • ՕՆԼԱՅՆ ՔԱՐՏԵԶ
  • ԱՆԳԼ. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՕՆԼԱՅՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ
  • ԶՈՒԼՈՒՄԻԿ
  • ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ
  • ԱՐՇԱՎՆԵՐ ԽՈՒՄԲ
  • ԿԱՐԻԵՐ ԿԵՆՏՐՈՆ
  • Copyright MyCorp © 2024

    ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
    Հասցե՝ ՀՀ քաղաք Վանաձոր 2019, Շինարարների 4/45
    Հեռ.՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19
    Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru 
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Ստեղծել անվճար կայք с uCoz