ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.04.2024, 07:08
ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔ | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ

ՄԵՆՔ / ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ԾՐԱԳՐԵՐ / ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ / ՑԱՆՑԵՐ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ / ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ / ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ / ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ /

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ [3]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [6]
ԻՐԱՎԱԿԱՆ [2]
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [3]
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [3]
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ [3]
ՎԱՆԱՁՈՐ [7]
ՍՓՅՈՒՌՔ [0]
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ [0]
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ [0]
ՄՇԱԿՈՒՅԹ [1]
ԲԱՆԱԿ [0]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [0]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [18]
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ

ՄԵՆՔ ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ

Համագումարի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի պահանջները.
        Հոդված 14.

1. Կազմակերպության կառուցվածքը սահմանվում է նրա կանոնադրությամբ և (կամ) կանոնադրությանը համապատասխան` նրա մարմինների որոշումներով:

Կազմակերպությունը կառավարվում է իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին և կազմակերպության կանոնադրությանը համապատասխան:

Կազմակերպության մարմիններն ստեղծվում են, և նրանց կազմը ձևավորվում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա ժողովն է (ժողով, համաժողով, վեհաժողով, համագումար և այլն), որն ունի կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք: Կազմակերպության ժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ:

2. Կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամից ոչ պակաս, կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարգով` դրա մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից:

Կազմակերպության կանոնադրությամբ կարող է նախատեսվել բոլոր անդամների կամ կանոնադրությամբ սահմանված կարգով որոշված համամասնությամբ նրանցից ընտրված պատվիրակների մասնակցությունը ժողովին:

Կազմակերպության ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ եղանակով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ:

3. Կազմակերպության անդամների մեկ երրորդի կամ կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ, քան 14 օրացուցային օրվա ընթացքում, հրավիրվում և տեղի է ունենում կազմակերպության արտահերթ ժողով, որի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական ժողովի հրավիրման համար նախատեսված եղանակով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան այդ ժողովի անցկացման օրվանից 3 օր առաջ:

Եթե կանոնադրությամբ սահմանված է, որ կազմակերպության ժողովին մասնակցում են կազմակերպության անդամների պատվիրակները, և սույն կետում նշված ժամկետում հնարավոր չէ նոր պատվիրակներ ընտրել, ապա արտահերթ ժողովի են հրավիրվում կազմակերպության նախորդ ժողովին մասնակցելու համար ընտրված պատվիրակները:

4. Կազմակերպության ժողովն իրավազոր է, եթե հրավիրվել է կանոնադրությամբ սահմանված կարգով, և եթե մասնակիցների թիվն ավելի է բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ընդհանուր թվի` կանոնադրությամբ սահմանված մասից, որը չի կարող պակաս լինել այդ ընդհանուր թվի կեսից:

5. Կազմակերպության ժողովի ընթացքի արձանագրման փաստաթղթերը պահպանվում են կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող 3 տարուց պակաս լինել:

6. Կազմակերպության բարձրագույն մարմնի բացառիկ իրավասությունն է`

1) կազմակերպության կանոնադրության հաստատումը (եթե այն չի հաստատել հիմնադիրների ժողովը), նրանում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը կամ նոր կանոնադրության հաստատումը.

2) կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը.

3) բացառապես կազմակերպության բարձրագույն մարմնին ենթակա և հաշվետու մարմինների (եթե կազմակերպությունը, բացի բարձրագույն մարմնից, ունի այլ մարմիններ), այդ թվում` կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ընտրությունը, այդ մարմինների կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ընդ որում, նրանց լիազորությունների ժամկետները չեն կարող սահմանվել ավելին, քան կազմակերպության հերթական ժողովի հրավիրման` կանոնադրությամբ սահմանված պարբերականությունն է.

4) կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, գույքի փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը, բացի դատարանի վճռով վերակազմակերպումից.

5) կազմակերպության լուծարման մասին որոշման ընդունումը, բացի դատարանի վճռով լուծարումից.

6) այլ հարցերի լուծումը, եթե կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված է դրանց լուծումը բացառապես բարձրագույն մարմնի կողմից:

Կազմակերպության բարձրագույն մարմինը չի կարող իր բացառիկ իրավասության հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը փոխանցել կազմակերպության այլ մարմնի:

7. Կազմակերպության ժողովը որոշումներ է ընդունում կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Բարձրագույն մարմնի բացառիկ իրավասության հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների թվի կեսից ավելին, եթե օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ:

8. Կազմակերպության գործունեության կամ կազմակերպության ժողովի ընթացքում օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ չկանոնակարգված իրադրություն առաջանալու դեպքում հարցերը լուծվում են բարձրագույն մարմնի որոշմամբ:



Համագումարի վերաբերյալ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դրույթներ.
Հոդված 3.Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, հրապարակայնությունը, անդամության կամավորությունը, իրավահավասարությունն ու ինքնակառավարումը:
Հոդված 24. Կազմակերպության բարձրագույն մարմինը Համագումարն է:
Հոդված 25. Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Համագումարին:
Հոդված 26. Համագումարը հանդես է գալիս նաև որպես կազմակերպության վերահսկիչ մարմին և իրականացնում կազմակերպության գործունեության ընդհանուր վերահսկողություն:
Հոդված 27. Համագումարը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ: Համագումարը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է Խորհուրդը: Եթե կազմակերպության անդամների թվաքանակն անցնում է հարյուրի սահմանը, ապա Խորհրդի կողմից սահմանված կարգով Համագումարին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները: Կազմակերպության արտահերթ Համագումար հրավիրվում է կազմակերպության անդամների մեկ երրորդի պատճառաբանված պահանջով` Խորհրդի կողմից` պահանջող կողմի հաստատած օրակարգով, ոչ ուշ, քան 14 օրացույցային օրվա ընթացքում:
Հոդված 28. Համագումարի բացառիկ իրավասության հարցերն են`
28.1 կազմակերպության կանոնադրության փոփոխումը և նրանում լրացումների կատարումը.
28.2 կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը.
28.3 կազմակերպության ղեկավար մարմինների ընտրությունը.
28.4 կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումների ընդունումը:
Հոդված 29. Համագումարն իրավազոր է և կարող է հարցեր քննարկել ու որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են կազմակերպության բոլոր անդամների կամ պատվիրակների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են բոլոր անդամների կամ պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ:

ԼԵԶՈՒՆԵՐ      
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ԱՊՐԻԼ 2024  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
  • ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
  • ՄԻՋ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՏԵՂ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ PHOTOSHOP
  • ԿԱՅՔԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՆԼԱՅՆ TV
  • ՕՆԼԱՅՆ ՔԱՐՏԵԶ
  • ԱՆԳԼ. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՕՆԼԱՅՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ
  • ԶՈՒԼՈՒՄԻԿ
  • ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ
  • ԱՐՇԱՎՆԵՐ ԽՈՒՄԲ
  • ԿԱՐԻԵՐ ԿԵՆՏՐՈՆ
  • Copyright MyCorp © 2024

    ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
    Հասցե՝ ՀՀ քաղաք Վանաձոր 2019, Շինարարների 4/45
    Հեռ.՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19
    Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru 
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Ստեղծել անվճար կայք с uCoz