Հարուցվել է քրեական գործ` Վանաձորում արձանագրված
թունավորումների դեպքերի առթիվԼոռու մարզի դատախազի ցուցումով հարուցվել է քրեական գործ` Վանաձորում արձանագրված թունավորումների դեպքերի առթիվ: 2010թ.
մայիսի 15-ից մինչեւ 16-ն ընկած ժամանակահատվածում «սննդային թունավորում»
ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել տարբեր տարիքի`
թվով 18 քաղաքացիներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է,
որ հիշյալ քաղաքացիները օգտագործե լ են «Էկլեր» տեսակի խմորեղեն` գնված
Վանաձորի տարբեր խանութներից, բայց արտադրված նույն ընկերության կողմից:
Դեպքի
առթիվ ոստիկանության` Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական
գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դատաբժշկական եւ համաճարակային համալիր փորձաքննություն: Նյութը տրամադրվել է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից` www.genproc.am
|