Լոռի. Հարուցվել է քրեական գործ` տոմսերի վաճառքից գոյացած գումարը յուրացնելու դեպքի առթիվ
ՀՀ
ոստիկանության` Լոռու բաժնում հարուցվել է քրեական գործ` թատրոնի
ադմինիստրատորի կողմից խոշոր չափի գումար յուրացնելու դեպքի առթիվ:
Թատրոնի տնօրինության կողմից Լոռու մարզի դատախազին
հասցեագրված դիմումի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի
նախարարության «Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական
թատրոն» ՊՈԱԿ-ի ադմինիստրատոր Դ. Գրիգորյանը 2009թ. հուլիս-սեպտեմբեր
ամիսներին թատրոնի ներկայացումների` թվով 1875 իրացրած տոմսերի վաճառքից
առաջացած և իրեն վստահված 1 225 900 դրամ գումարը դրամարկղ չի մուտքագրել
եւ յուրացրել է:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը: Նյութը վերցված է ՀՀ Դատախազության պաշտոնական կայքից` www.genproc.am
|