Պայթեցվել է Գագիկ Ծառուկյանի փեսայի խանութըՀաղորդում է A1+-ը
Հունվարի 9-ի լուսադեմին, անհայտ անձինք պայթուցիկ սարքի գործադրմամբ դիտավորությամբ վնասել են Աբովյան քաղաքում գործող «Աբովյան Սիթի» խանութի ապակյա ցուցափեղկերն ու մուտքի դուռը: Այդ մասին հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից: Խանութը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանինն է, որը նաեւ Աբովյանի քաղաքապետն է: Պայթյունի հետեւանքով խանութին հասցվել է գույքային վնաս, սակայն գողության փաստ չի արձանագրվել: Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքի դիտավորյալ վնասումը պայթեցման միջոցով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ սարքեր պահելը): Դեպքի մանրամասները ուսումնասիրվում են, նախաքննությունը շարունակվում է:
|