ՇԱԲԱԹ, 27.04.2024, 13:52
ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ

ՄԵՆՔ / ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ԾՐԱԳՐԵՐ / ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ / ՑԱՆՑԵՐ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ / ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ / ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ / ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ /

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՍՏՂԵՐ [1]
ՄՈԼՈՐԱԿՆԵՐ [8]
ԱՅԼ... [0]
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ

ՄԵՆՔ ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ
Նորություններ » հոդվածներ » ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ » ՄՈԼՈՐԱԿՆԵՐ

ՈՒՐԱՆ
24.02.2011, 13:58
Ուրան
Արեգակնային համակարգի հեռավորությամբ յոթերորդ մոլորակն է: Պատկանում է հսկա մոլորակների թվին: 
Արեգակի շուրջը պտտվում է շրջանայինին մոտ ուղեծրով` Արեգակից 19,8 ա. մ. հեռավորությամբ: 
ՈՒրանի սիդերական պարաբերությունը 84,01 երկրային տարի է, իսկ սինդորականը` 369,66 երկրային օր:
Ուղեծրային արագությունը 6,8 կմ/վարկյան, իսկ պարաբոլական արագությունը` 22 կմ/վարկյան:

ՈՒրան մոլորակի տեսքը տիեզերքից
(նկարը վերցված է
www.liveinternet.ru կայքից)
Խավարածրի հարթությունը ուղեծրային հարթության հետ կազմում է 0,8 աստիճան, իսկ հասարակածի հարթության հետ` 98 աստիճան անկյուն: 
ՈՒրանի շառավիղը 25 400 կմ է, զանգվածը 10,4 երկրային զանգված, ծավալը 61 երկրային ծավալ: Միջին խտությունը` 1,24 գրամ/սմ խորանարդ է, սեղմվածությունը` 0,07, ուղեծրի էքսցենտրիսիտետը 0,047: Իր առանցքի շուրջը պտտվում է 10,8 ժամ պարբերությամբ` ուղեծրային շարժմանը հակառակ ուղղությամբ: 
Ուրանի մթնոլորտը կազմված է H2-ից , CH4-ից He-ից: 
ՈՒրանը ունի հինգ արբանյակ` Միրանդա, Արիել, ՈՒմբրիել, Տիտանյա և Օբերոն: Ենթադրվում է 6-րդ արբանյակի գոյությունը...

ՈՒրան մոլորակը
(նկարը վերցված է
www.astrotime.ru կայքից)
ՈՒրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս մոլորակների նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ, որի պատճառով էլ, ամառն ու ձմեռը մոլորակի կիսագնդերում տարիներ են տևում /ամռանը Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը դուրս չի գալիս/: 
Նշանավոր իրադարձություն դարձավ 1977 թ-ին Ուրանի 5 օղակների հայտնաբերումը, որը ի տարբերություն Սատուրնի օղակների շատ նեղ են և մութ: 1978թ-ին հայտնաբերվեց ևս 4 օղակ: ՈՒրանի մերձակա օղակների լայնությունը հավանաբար չի անցնում 10 կմ-ից, իսկ արտաքին օղակներինը` 100 կմ-ից: 
ՈՒրանին ամենամոտ գտնվող օղակի հեռավորությունը մոլորակի ամպային ծածկույթի վերին սահմանից մոտ 18 000 կմ է, իսկ արտաքին օղակինը` 25 000 կմ:
Ենթաբաժին: ՄՈԼՈՐԱԿՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
Դիտարկում: 6994 | Բեռնում: 0
Բոլոր հաղորդագրությունները: 0
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք.
[ Գրանցվել | Մուտք ]
ԼԵԶՈՒՆԵՐ      
ՓՆՏՐՈՒՄ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
  • ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
  • ՄԻՋ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՏԵՂ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ PHOTOSHOP
  • ԿԱՅՔԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՆԼԱՅՆ TV
  • ՕՆԼԱՅՆ ՔԱՐՏԵԶ
  • ԱՆԳԼ. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՕՆԼԱՅՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ
  • ԶՈՒԼՈՒՄԻԿ
  • ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ
  • ԱՐՇԱՎՆԵՐ ԽՈՒՄԲ
  • ԿԱՐԻԵՐ ԿԵՆՏՐՈՆ
  • Copyright MyCorp © 2024

    ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
    Հասցե՝ ՀՀ քաղաք Վանաձոր 2019, Շինարարների 4/45
    Հեռ.՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19
    Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru 
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Ստեղծել անվճար կայք с uCoz