ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19.03.2024, 10:28
ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ

ՄԵՆՔ / ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ԾՐԱԳՐԵՐ / ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ / ՑԱՆՑԵՐ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ / ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ / ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ / ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ /

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ [3]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [6]
ԻՐԱՎԱԿԱՆ [2]
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [3]
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [3]
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ [3]
ՎԱՆԱՁՈՐ [7]
ՍՓՅՈՒՌՔ [0]
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ [0]
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ [0]
ՄՇԱԿՈՒՅԹ [1]
ԲԱՆԱԿ [0]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [0]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [18]
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ

ՄԵՆՔ ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ
Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն՚
հասարակական կազմակերպության
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Բաժին 1. Ընդհանուր դրույթներ.
Հոդված 1. ՙՈսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն՚ հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ Կազմակերպություն) ապաքաղաքական, ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որն ստեղծված է իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա, ոչ նյութական պանջմունքներ բավարարելու նպատակով:
Հոդված 2. Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ Օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
Հոդված 3.Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, հրապարակայնությունը, անդամության կամավորությունը, իրավահավասարությունն ու ինքնակառավարումը:
Հոդված 4. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 5. Կազմակերպության հայերեն լրիվ անվանումն է՝ ՙՈսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն՚ հասարակական կազմակերպություն:
Հոդված 6. Կազմակերպություն գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Շինարարների փողոց 4 շենք, 45բն.,
հեռ.՝ (+374.322) 2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19
էլ. փոստ` voske-mijin@rambler.ru,
կայք` http://voskemijin.ucoz.org:

Բաժին 2. Կազմակերպության հեռանկարը,
առաքելությունը, նպատակները և խնդիրները.
Հոդված 7. Կազմակերպության հեռանկարն է՝ ժողովրդավարության սկզբունքներով ապրող մի երկիր, որտեղ չկա գործազրկություն, չկան քաղցած մանուկներ և անօթևան ծերեր:
Հոդված 8. Կազմակերպության առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը և հասարակության խոցելի խմբերի խնդիրների վեր հանմանը:
Հոդված 9. Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են՝ օրենքով սահմանված կարգով.
9.1. նպաստել ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում.
9.2. պետական կառավարման մարմինների, մարզպետարանների, ՏԻՄ-ի նկատմամբ իրականացնել քաղաքացիական աջակցություն և վերահսկողություն.
9.3. կազմակերպել և անցկացնել սոցիալական, առողջապահական, կրթական, դաստիարակչական, մշակութային, մարզական, բնապահպանական և այլ հասարակական նշանակություն ունեցող ծրագրեր և միջոցառումներ.
9.4. ծավալել համագործակցություն և մասնակցություն կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ խոցելի խմբերի խնդիրները վեր հանելու և լուծելու գործընթացին.
9.5. խթանել հասարակության մասնակցությունը հանրային կառավարման բոլոր մակարդակներում.
9.6. կազմակերպել հատուկ օժտված երիտասարդների և պատանիների հայտնաբերումը, օժանդակել նրանց տաղանդի բացահայտման և կայացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծելուն.
9.7. հատկացնել հատուկ ուշադրություն անապահով խավին, ծերանոցներին, մանկատներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին և հաշմանդամներին: Բոլոր հնարավոր միջոցներով օգնել և սատարել նրանց.
9.8. նոր աշխատատեղեր ստեղծելու և անապահով խավին այդ աշխատանքներում ընդգրկելու համար ստեղծել առևտրային կազմակերպություններ և դրանցից ստացված եկամուտները նպատակաուղղել կազմակերպության կանոնադրական նպատակների լուծմանը.
9.9. նպաստել տնտեսական բարեփոխումներին ուղղված ծրագրերին.
9.10. ծավալել համագործակցություն միջազգային հասարակական կազմակերպությունների, հարևան երկրների երիտասարդական և հասարակական կազմակերպությունների հետ` արդյունքում նպաստելով տարածաշրջանում խաղաղության պահպանմանը:

Բաժին 3. Կազմակերպության անդամ դառնալու
և անդամությունից դուրս գալու կարգը.
Հոդված 10. Կազմակերպությունը կարող է ունենալ անդամներ և համակիր անդամներ:
Հոդված 11. Կազմակերպության անդամ և համակիր անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է կազմակերպության կանոնադրությունը:
Հոդված 12. Կազմակերպության անդամ և համակիր անդամ դառնալ ցանկացող անձը գրավոր դիմում է ներկայացնում կազմակերպության Խորհրդին (այսուհետև` Խորհուրդ): Անդամագրվելու հարցը Խորհուրդն է լուծում:
Հոդված 13. Մինչև տասնութ տարեկան քաղաքացիների անդամագրումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 14. Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու անդամությունից:
Հոդված 15. Սույն կանոնադրությունը պարբերաբար խախտելու կամ վեց ամիս անընդմեջ անդամավճար չվճարելու համար Խորհրդի որոշմամբ տեղի է ունենում կազմակերպության անդամությունից զրկում: Կրկին անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

Բաժին 4. Կազմակերպության անդամների և
համակիր անդամների իրավունքներն ու պարտականությունները.
Հոդված 16. Կազմակերպության անդամն իրավունք ունի`
16.1. ընտրել և ընտրվել կազմակերպության բարձրագույն (այսուհետև` Համագումար) և այլ մարմիններում, ընդ որում ղեկավար մարմիններում կարող է ընտրվել տասնութ տարին լրացած անդամը.
16.2 ներկա գտնվել Համագումարի նիստին, եթե վերջինս անց է կացվում պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել.
16.3 սպառիչ տեղեկատվություն ստանալ կազմակերպության գործունեության մասին.
16.4 կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ.
16.5 իր նախաձեռնությամբ, կամովին և գրավոր դիմումով դուրս գալ կազմակերպության անդամությունից.
16.6 մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին.
16.7 կազմակերպության նախագահի կամ Խորհրդի ոչ կանոնադրական գործունեության դեմ բողոքարկել Համագումարին կամ դատարան.
16.8 կազմակերպությունից ստանալ իրավական օգնություն` ուղղված իր շահերի պաշտպանությանը:
Հոդված 17. Կազմակերպության համակիր անդամն իրավունք ունի`
17.1 խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Համագումարի նիստերին.
17.2 մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող միջոցառումներին.
17.3 հանդես գալ առաջարկություններով, նախաձեռնություններով.
17.4 իր նախաձեռնությամբ, կամովին և գրավոր դիմումով դուրս գալ կազմակերպության համակիր անդամությունից:
Հոդված 18. Կազմակերպության անդամը և համակիր անդամը պարտավոր են`
18.1 հոգ տանել կազմակերպության հեղինակության մասին.
18.2 կատարել կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները.
18.3 բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները.
18.4 չբացակայել կազմակերպության Համագումարի նիստերից.
18.5 պահպանել կազմակերպության ներկազմակերպական գաղտնիքները.
18.6 մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար` Խորհրդի կողմից սահմանված չափով.
18.7 ամբողջությամբ հատուցել իր գործողությամբ կամ անգործությամբ կազմակերպությամը հասցված նյութական վնասը:
Հոդված 19. Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի և համակիր անդամի նկատմամբ Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ` նկատողություն, կազմակերպության անդամությունից զրկում:

Բաժին 5. Կազմակերպության իրավունքները.
Հոդված 20. Պետական գրանցման պահից կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ և ձեռք է բերում հասարակական կազմակերպությունների համար օրենքով սահմանված բոլոր իրավունքները:
Հոդված 21. Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային հաշիվ բանկում` ՀՀ և օտարերկրյա արժույթով, կլոր կնիք` հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով, դրոշմ, իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, որպես հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում, կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և այլ գործարքներ: Կարող է օրենքով սահմանված կարգով ունենալ իր խորհրդանիշը:
Հոդված 22. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
22.1 ինքնուրույն որոշել իր կազմակերպական կառուցվածքը, նպատակներն ու գործունեության ձևերը.
22.2 տարածել տեղեկատվություն իր գործունեության մասին.
22.3 հիմնադրել լրատվական միջոցներ, ունենալ տպագիր մարմիններ.
22.4 կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր.
22.5 ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.
22.6 ձեռք բերել, վարձակալել և օգտագործել օրենքով չարգելված անշարժ և շարժական գույք.
22.7 օտարել, վարձակալության կամ ժամանակավոր անվճար օգտագործման հանձնել իրեն պատկանող ցանկացած գույք.
22.8 ինքնուրույն կազմավորել և տնօրինել սեփական ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում ստանալ վարկեր և դրամաշնորհներ.
22.9 ստեղծել առևտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին, ունենալ առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, կառուցվածքային ստորաբաժանումներ.
22.10 համագործակցել ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում` միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպությունների հետ, կնքել համաձայնագրեր, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին` պահպանելով իր ինքնուրույնությունն ու իրավաբանական անձի կարգավիճակը.
22.11 իր անդամներին և այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ:

Բաժին 6. Կազմակերպության պարտականությունները.
Հոդված 23. Կազմակերպությունը պարտավոր է`
23.1 ցանկացած ֆիզիկական անձի պահանջով յոթ օրացույցային օրվա ընթացքում նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը.
23.2 օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
23.3 վարել իր անդամների և համակիր անդամների հաշվառումը.
23.4 իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել Համագումարի հաստատմանը ոչ պակաս քան երկու տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.
23.5 պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով նրան տրամադրել Համագումարի և այլ մարմինների որոշումների պատճեները, կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա գտնվելու Համագումարի նիստերին.
23.6 օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.
23.7 առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո մեկ ամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին, սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.
23.8 առանց լիազորագրի կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացույցային օրվա ընթացքում, պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի նոր հասցեի մասին տեղեկությունները:

Բաժին 7. Կազմակերպության կառավարման կարգը.
Հոդված 24. Կազմակերպության բարձրագույն մարմինը Համագումարն է:
Հոդված 25. Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Համագումարին:
Հոդված 26. Համագումարը հանդես է գալիս նաև որպես կազմակերպության վերահսկիչ մարմին և իրականացնում կազմակերպության գործունեության ընդհանուր վերահսկողություն:
Հոդված 27. Համագումարը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ: Համագումարը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է Խորհուրդը: Եթե կազմակերպության անդամների թվաքանակն անցնում է հարյուրի սահմանը, ապա Խորհրդի կողմից սահմանված կարգով Համագումարին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները: Կազմակերպության արտահերթ Համագումար հրավիրվում է կազմակերպության անդամների մեկ երրորդի պատճառաբանված պահանջով` Խորհրդի կողմից` պահանջող կողմի հաստատած օրակարգով, ոչ ուշ, քան 14 օրացույցային օրվա ընթացքում:
Հոդված 28. Համագումարի բացառիկ իրավասության հարցերն են`
28.1 կազմակերպության կանոնադրության փոփոխումը և նրանում լրացումների կատարումը.
28.2 կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը.
28.3 կազմակերպության ղեկավար մարմինների ընտրությունը.
28.4 կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումների ընդունումը:
Հոդված 29. Համագումարն իրավազոր է և կարող է հարցեր քննարկել ու որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են կազմակերպության բոլոր անդամների կամ պատվիրակների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են բոլոր անդամների կամ պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ:
Հոդված 30. Խորհուրդն ընտրվում է Համագումարի կողմից` երկու տարի ժամկետով, բաղկացած է 5-ից 7 անդամներից: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են կազմակերպության նախագահի կողմից ոչ ուշ քան վեց ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաև կազմակերպության անդամների 20%-ի, Խորհրդի երկու անդամների պահանջով:
Հոդված 31. Խորհուրդը`
31.1 հաստատում է կազմակերպության նախագահի հաշվետվությունները, այդ թվում Համագումարին ներկայացվող հաշվետվությունը.
31.2 առաջարկություններ է ներկայացնում Համագումարին` նրա բացառիկ իրավասությունը վերաբերող հարցերի վերաբերյալ.
31.3 ընդունում է կազմակերպության անդամ և համակիր անդամ, ազատում կամ զրկում է անդամությունից.
31.4 կազմակերպության անդամների և համակիր անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ.
31.5 սահմանում է կազմակերպության անդամների և համակիր անդամների կողմից մուտքի վճարի և անդամավճարի մուծման կարգը, չափերը և ձևերը. 31.6 ղեկավարում է կազմակերպության գործունեությունը` Համագումարի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում.
31.7 ձեռք է բերում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում կազմակերպության` մեկ միլիոն դրամը գերազանցող արժողությամբ գույքը.
31.8 ստեղծում և լուծարում է կազմակերպության հիմնարկները, առևտրային կազմակերպությունները, կառուցվածքային ստորաբաժանումները, առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղեր, ներկայացուցիչներ), ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունները.
31.9 սահմանում է կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց վարձատրության կարգն ու չափերը.
31.10 հաստատում է կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները.
31.11 իրավունք ունի քննարկել և լուծել կազմակերպության գործունեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ Համագումարի բացառիկ իրավասությանը վերապահվածներից:
Հոդված 32. Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են իր անդամների երկու երրորդից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:
Հոդված 33. Կազմակերպության նախագահն ընտրվում է Համագումարի կողմից երկու տարի ժամանակով;
Հոդված 34. Կազմակերպության նախագահը`
34.1 ներկայացնում է կազմակերպությունն առանց լիազորագրի.
34.2 արձակում է հրամաններ, տալիս է լիազորագրեր.
34.3 օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում է բանկային հաշիվներ.
34.4 ձևավորում է աշխատակազմ և ղեկավարում նրա աշխատանքը.
34.5 ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան ընդունում և արձակում է աշխատողներ.
34.6 ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում և դուրս գրում կազմակերպության` մինչև մեկ միլիոն դրամ արժողության գույքը.
34.7 կարող է միաժամանակ իրականացնել գործադիր պաշտոնատար անձի գործառույթները:
Հոդված 35. Կազմակերպության փոխնախագահ(ներ)ն ընտրվում է (են) Համագումարի կողմից` երկու տարի ժամանակով:
Հոդված 36. Կազմակերպության փոխնախագահ(ներ)ը`
36.1 փոխարինում է (են) կազմակերպության նախագահին, վերջինիս բացակայության դեպքում.
36.2 կատարում է (են) կազմակերպության նախագահի կողմից տրված առաջադրանքները:

Բաժին 8. Կազմակերպության սեփականությունը,
գոյացման աղբյուրները և օգտագործման կարգը.
Հոդված 37. Կազմակերպության գույքը հանդիսանում է կազմակերպության սեփականությունը:
Հոդված 38. Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ օրենքով չարգելված ամեն տեսակի անշարժ և շարժական գույք, այդ թվում` տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և այլ գույք:
Հոդված 39. Կազմակերպության անդամները և համակիր անդամները նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունեն:
Հոդված 40. Կազմակերպության սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել`
40.1 անդամների և համակիր անդամների մուտքի վճարները, անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները.
40.2 բանկային հիմնարկներից ստացված վարկերը.
40.3 կազմակերպության կողմից ստեղծված առևտրային կազմակերպությունների կողմից փոխանցված գումարները.
40.4 դրամաշնորհները, բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները.
40.5 ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ մուտքեր և աղբյուրներ:
Հոդված 41. Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի և կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար:
Հոդված 42. Կազմակերպության սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:
Հոդված 43. Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից` օրենքով սահմանված կարգով:

Բաժին 9. Կազմակերպության վերակազմակերպման
և լուծարման կարգը.
Հոդված 44. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել և լուծարվել Համագումարի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 45. Լուծարման դեպքում Համագումարը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետը:
Հոդված 46. Կազմակերպության լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, Համագումարի որոշմամբ սահմանված կարգով օգտագործում է կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ եթե դա հնարավոր չէ, փոխանցում է պետական բյուջե:

Ծանոթություն
  Բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ սույն կանոնադրության շրջանակներում լուծումներ չեն առաջադրվել` կարգավորվում են ՀՀ օրենքներով, Կազմակերպության Համագումարի և Խորհրդի որոշումներով, կազմակերպության նախագահի հրամաններով:

ԼԵԶՈՒՆԵՐ      
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՄԱՐՏ 2024  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
  • ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
  • ՄԻՋ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՏԵՂ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ PHOTOSHOP
  • ԿԱՅՔԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՆԼԱՅՆ TV
  • ՕՆԼԱՅՆ ՔԱՐՏԵԶ
  • ԱՆԳԼ. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՕՆԼԱՅՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ
  • ԶՈՒԼՈՒՄԻԿ
  • ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ
  • ԱՐՇԱՎՆԵՐ ԽՈՒՄԲ
  • ԿԱՐԻԵՐ ԿԵՆՏՐՈՆ
  • Copyright MyCorp © 2024

    ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
    Հասցե՝ ՀՀ քաղաք Վանաձոր 2019, Շինարարների 4/45
    Հեռ.՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19
    Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru 
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Ստեղծել անվճար կայք с uCoz