ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 29.04.2024, 08:25
ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ

ՄԵՆՔ / ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ԾՐԱԳՐԵՐ / ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ / ՑԱՆՑԵՐ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ / ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ / ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ / ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ /

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ԾԱՌԵՐ [1]
ԹՓԵՐ [1]
ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐ [2]
ՍՆԿԵՐ [0]
ՋՐԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ [0]
ՄԱՄՈՒՌՆԵՐ, ՔԱՐԱՔՈՍԵՐ [0]
ԲՈՒՍԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ [0]
ԽԵԺԵՐ [3]
ԱՅԼ... [0]
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ

ՄԵՆՔ ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ
Նորություններ » հոդվածներ » ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ » ԾԱՌԵՐ

ԲԱՈԲԱԲ
15.01.2011, 13:08
ԲԱՈԲԱԲ
  Շատերին է հայտնի այս անսովոր տեսքով ծառը: Նրա տրամագիծը հասնում է 10 մետրի: Հաշվի առնելով ցածր հասակը, ունի յուրօրինակ տեսք...
  Բաոբաբը աճում է աֆրիկյան չոր սավանաներում: ՈՒնի հաստ ու երկար արմատներ, որոնք հաճախ տասնյակ մետրերով ձգվում են գետնի վրայով, ապահովելով ծառի համար անհրաժեշտ ջրի սնուցումը: Բաոբաբի ճյուղերը նման են արմատներին, որի պատճառով երբ ծառը տերևաթափ է լինում ստացվում է ֆանտաստիկ տեսք` ճյուղերը նման են արմատներին, արմատները ճյուղերին...
  Ծաղիկները սպիտակ են ու խոշոր` 20սմ տրամագծով: Բաոբաբը ծաղկում է մինչ տերևակալելը: Ծառի ճյուղերի վրա հայտնվում են երկար ծաղկաոտների վրա կախված, բավականին հաճելի հոտ ունեցող ծաղիկները, որոնք բացվում են երեկոյան կամ գիշերը: Լուսադեմին ծաղիկները թառամում են: Ծաղիկների փոշոտումը կատարվում է չղջիկների միջոցով:

Բաոբաբի ծաղիկը
նկարը վերցված է
http://otvetin.ru կայքից
  Բաոբաբի պտուղները ձվանման հաստ պատերով տուփեր են, որոնց սպիտակ, թթվաշ միջուկը կապիկների սիրելի ուտեստն է: Պտուղների լցված են սև, մանր սերմերով, որոնք տարածվում են կենդանիների մեջոցով:

Բաոբաբի պտուղը
նկարը վերցված է
http://dic.academic.ru կայքից

Բաոբաբի պտուղը երկարությամբ կտրված
նկարը վերցված է
http://dic.academic.ru կայքից
  Բաոբաբը համարվում է աֆրիկյան ամենաօգտավետ ծառերից` պտուղները ուտելի են, նրանցից պատրաստում են լիմոնադ հիշեցնող ըմպելիք, որի պատճառով հաճախ Բաոբաբը անվանում են նաև լիմոնադի ծառ: Տերևները եփում են և օգտագործում սննդի մեջ որպես բանջարեղեն: Կեղևից ստանում են մեծ ամրություն ունեցող հումք, որը օգտագործվում է ձկնորսական ցանցեր, պարկեր, թուղթ և հագուստ պատրաստելու համար: Բաոբաբի հաստ բները հաճախ փորելով այնտեղ պատրաստում են պահեստներ, երբեմն էլ նույնիսկ բնակելի տներ:

Բաոբաբ
Նկարը վերցված է http://www.tarcherbooks.net կայքից
  Բաոբաբի բնափայտը շատ փափուկ է և սնկային հիվանդությունների նկատմամբ խոցելի: Հաճախ  Բաոբաբի բույնը դատարկ է լինում և փղերը այդպիսի սնամեջ հսկաների տերևներին հասնելու համար ուղղակի տապալում են ծառն ու տերևների հետ միասին ուտում նաև բնափայտը: Բաոբաը նաև անսովոր կենսունակ է` տապալված ծառը շատ կարճ ժամանակում նորից ծիլեր է արձակում: Նույնպիսի արագությամբ են վերականգնվում այրվածքներն ու պոկված կեղևը: Երբ ծառի ներսում բնակարան են կառուցում, ծառը շարունակում է ծակկել ու բերք տալ...Բաոբաբը ապրում է շատ երկար` 1000-ից 3000 տարի:Մահանում է ոչ մյուս ծառերի պես` սկսում է փլուզվել, իր տեղում թողնելով որոշակի մասսա և կոշտ կեղև:
Ենթաբաժին: ԾԱՌԵՐ | Ավելացրել է: ADMIN
Դիտարկում: 3177 | Բեռնում: 0
Բոլոր հաղորդագրությունները: 0
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք.
[ Գրանցվել | Մուտք ]
ԼԵԶՈՒՆԵՐ      
ՓՆՏՐՈՒՄ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
  • ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
  • ՄԻՋ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՏԵՂ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ PHOTOSHOP
  • ԿԱՅՔԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՆԼԱՅՆ TV
  • ՕՆԼԱՅՆ ՔԱՐՏԵԶ
  • ԱՆԳԼ. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՕՆԼԱՅՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ
  • ԶՈՒԼՈՒՄԻԿ
  • ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ
  • ԱՐՇԱՎՆԵՐ ԽՈՒՄԲ
  • ԿԱՐԻԵՐ ԿԵՆՏՐՈՆ
  • Copyright MyCorp © 2024

    ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
    Հասցե՝ ՀՀ քաղաք Վանաձոր 2019, Շինարարների 4/45
    Հեռ.՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19
    Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru 
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Ստեղծել անվճար կայք с uCoz