Հայաստանի Հանրապետության կառավարման
համակարգը
Նախագահը՝
Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը,
ապահովում
է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների
բնականոն գործունեությունը:
Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:Հանրապետության
նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով:
Գործադիր
իշխանությունը՝
Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը:
Կառավարությունը
կազմված է վարչապետից և նախարարներից: Նախագահը, ԱԺ-ում պատգամավորական խմբակցությունների
հետ խորհրդակցությունների
հիման վրա, վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին:
Օրենսդիր
իշխանությունը՝
Հայաստանում
բարձրագույն
օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է: Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից (75-ն ընտրվել են մեծամասնական, իսկ 56-ը՝ համամասնական կարգով): Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով: Խորհրդարանական վերջին ընտրությունները
տեղի են ունեցել
2007թ. մայիսին:
Դատական
իշխանությունը՝
Հայաստանի
Հանրապետությունում
արդարադատությունն
իրականացնում
են միայն դատարանները` Սահմանադրությանը
և օրենքներին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում
գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ: Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից,
վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Հայաստանի Հանրապետությունում
սահմանադրական
արդարադատությունն
իրականացնում
է Սահմանադրական դատարանը։ Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ
և օրենքներով: Սահմանադրությամբ
և օրենքով սահմանված կարգով ձևավորվում և գործում է արդարադատության
խորհուրդը:
Հայաստանի
Հանրապետության
դատախազությունը միասնական
համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Դատախազությունը
գործում է Սահմանադրությամբ
իրեն վերապահված լիազորությունների
շրջանակում՝
օրենքի հիման վրա:
|