ՄԵՐ ՄԱՍԻՆ...
Ողջույն հարգելի բարեկամ, շնորհակալ ենք մեր հանդեպ դրսևորած Ձեր հետաքրքրության համար: Կփորձենք համառոտ ներկայացնել մեր կազմակերպությունը`
Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը անկախ, ոչ կառավարական, ապակրոնական հասարակական կազմակերպություն է: Սա նշանակում է, որ մենք չենք զբաղվում քաղաքական և կրոնական խնդիրներով: Կազմակերպությունը գործում է միջազգային, ՀՀ օրենսդրության, սեփական կանոնադրության և կազմակերպության ղեկավար մարմինների որոշումների հիման վրա, մեծապես արժեվորելով բարոյական նորմերը:
Կազմակերպութունը ստեղծվել է 2006թ-ի նոյեմբերի 14-ին:
Առաքելությունը ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է: Գործունեության հիմնական առանցը ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ոլորտն է:
Հիրավի դժվար է հայաստանյան իրականության մեջ լինել անկախ: Անկախության գործոնը եղել և մնում է կազմակերպության ամենամեծ ձեռքբերումն ու կորցնել այն նշանակում է լրացնել այն կազմակերպությունների շարքերը, որոնք սեփական շահի բավարարման մոլուցքով տարված. ոտնահարելով չգրված, բայց բարձրարժեք բարոյական նորմերը, զբաղվում են ինչ-ինչ պատվերներ/հրահանգներ կատարելով, սեփական գրպանների պարունակությունը լցնելով, խաբելով մեր ազգաբնակչությանն ու անվանարկելով փոքրաթիվ այն կազմակերպությունների անունն ու բարի համբավը, որոնք գործում են հանուն լավ գաղափարների ու վաղվա գեղեցիկ օրվա, երբեմն նույնիսկ ի վնաս իրենց սեփական շահերի:
Կազմակերպությունը գործել և մինչ օրս գործում է առանց դրամաշնորհներ/գրանտներ ստանալու` անդամավճարների ու սեփական ներդրումների միջոցով: Իհարկե, դա չի նշանակում, թե մենք չենք ցանկանում դրամաշնորհ ստանալ: Ֆինանսական միջոցների առկայությունը կօգներ իրականացնելու առավել մեծամասշտաբ ծրագրեր, որի արդյունքում կկարողանայինք աջակցել առավել մեծ թվով քաղաքացիների: Սակայն դրա բացակայությունը չի կարող և չպետք է անգօրծության պատճառ դառնա` գործել ցանկացողի համար մեր երկրում անսպառ աշխատանք կա...
Կազմակերպության կողմից իրականացվող բոլոր ծառայություններն ԱՆՎՃԱՐ են:
Կազմակերպությունն անդամակցում է Հանրային ցանցին, Եվրոմիության արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմին և Կայուն զարգացման ծրագրի Սոցիալական գործընկերության Քաղաքացիական համագործակցության ցանցին: Այս խոշորամասշտաբ երեք ցանցերի անդամակցման միջոցով կազմակերպությունը գործում է նաև որպես մասնակցային ինստիտուտ, խթանելով հանրային կառավարմանն ու քաղաքացիների մասնակցությունը իրավական ակտերի/օրենքների ընդունման գործընթացին:
Մենք հպարտ ենք, որ մեր երկրի համար այս դժվարին օրերին, նպաստում ենք մեր քաղաքացիների իրավական խնդիրների լուծմանը: Կանցնեն տարիներ, ու մեր զավակները մեր ու մեզ նման հարյուրավոր մարդկանց շնորհիվ կապրեն ավելի լավ Հայաստանում, չունենալով այսօրվա` մեզ հայերիս համար ամոթալի խնդիրներն ու պրոբլեմները:
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ.

Հարգանքով`
կազմակերպության նախագահ Հ. Ղազարյան