Արամազդ-գերագույն աստվածն է, երկինքն ու երկիրը ստեղծողը, բոլոր աստվածների հայրը.
Անահիտ-մայրության, զգաստության, պտղաբերության աստվածուհին.
Աստղիկ-սիրո և գեղեցկության, երկնային լույսի աստվածուհին, կոչվել է նաև Ոսկեծղի, Վարդամատն.
Արա Գեղեցիկ-գարնան, բերքի, բուսականության, երկրագործության, ուժի, պատերազմի, մեռնող և հարություն առնող աստված.
Ամանոր-նոր տարին մարմնավորող աստված.
Գիսանե-հայկական դիցաբանության երկարամազ աստվածուհի.
Ծովինար-ջրի, ծովի, անձրևի աստվածուհի, անվանում են նաև Նար.
Հայկ-գլխավոր աստվածը, հայոց նախնին.
Միհր-լույսի, մաքրության, բարության աստված.
Նանե-իմացության, ողջախոհության, մայրության և տան օջախի պահապան աստվածուհի, Արամազդի երկրորդ դուստրն է.
Սպանդարամետ-ստորերկրյա աշխարհի աստվածություն.
Վահագն-ամպրոպի, անձրևի, ամպի, կրակի աստված, կոչվել է նաև Վիշապաքաղ.
Վանատուր-հյուրընկալության և հյուրասիրության աստված.
Տիր-սկզբում եղել է արևի աստված, իսկ ավելի ուշ համարվել է Արամազդի դպիրը, գրի ու գրականության, գիտության և արվեստի, երազացույց աստված.
Տորք Անգեղ-ուժի, քաջության, արվեստների աստված, համարվել է Հայկ Նահապետի թոռը.