Պաշտոնական անվանունը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կազմավորման տարեթիվը՝
21.09.1991թ.- Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա /99 տոկոս կողմ/ Հանրապետության խորհրդարանը /Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդն/ ընդունել է Անկախության մասին հռչակագիրը և հռչակել Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն:
Մայրաքաղաքը` Երևան
Խոշոր քաղաքները` Գյումրի, Վանաձոր
Պետական լեզուն` Հայերեն
Կրոնը` Հայաստանում կրոնը քրիստոնեությունն է, որը որպես պետական կրոն ընդունվել է 301թ:
Էթնիկ կազմը`
96 տոկոս հայեր
Ազգային փոքրամասնությունները՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլն:
Բնակչության թիվը` 3195.0 հազար` 2001թ-ին
Տարածքը` 29,75 հազար քառ. կմ
Դրամական միավորը`
Դրամ,
շրջանառության
մեջ է մտել 1993թ-ից Աշխարհագրական դիրքը`
հարավից 38 աստիճան հյուսիսային լայնության 50',
հյուսիսից 41 աստիճան հյուսիսային լայնության 20',
արևմուտքից 43 աստիճան արևելյան երկայնության 30',
արևելքից 46 աստիճան արևելյան երկայնության 00':
Հարևան երկրները` Հյուսիսում՝
Վրաստան, արևելքում՝
Ադրբեջան, հարավում՝
Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝
Թուրքիա
Դրոշը`
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։ Սույն մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը։
Զինանշանը՝
Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։
Օրհներգը՝
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության
/1918-1920թթ./ օրհներգը:
Տեքստը՝ Միքայել Նալբանդյանի
/1829-1866 թթ./
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել
է դարե
դար
Իր որդիքը
արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբայր
քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան
երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ
պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի` որ յուր
ազգի
Ազատության կզոհվի: Սահմանադրությունը՝ Առաջին Սահմանադրությունն ընդունվել
է 1995 թ. հուլիսի 5-ին: Գործող Սահմանադրությունն ընդունվել
է 2005 թ. նոյեմբերի 27-ին:
|