Մերկուրին Արեգակին ամենամոտ մոլորակն է: Հայկական անվանումը Փայլածու է: Ունի էլիպսաձև շարժում: Միջին հեռավորությունը Արեգակից 58 մլն կմ է, արևամեձ կետում 46 մլն, իսկ արևահեռ կետում 7 մլն կմ: Իր առանցքի շուրջը պտտվում է 58,65 իսկ Արեգակի շուրջը 88 երկրային օրում: Տրամագիծը 4865 կմ է: Զանգվածը հավասար է 0, 055 երկրային զանգվածին: Միջին խտությունը 5,52 գրամ/սմ խորանարդ է:
Մերկուրի մոլորակի տեսքը տիեզերքից (նկարը վերցված է www.solstation.com կայքից)
Մերկուրին դժվար դիտելի մոլորակ է և դիտումները հնարավոր է միայն արևամուտից անմիջապես հետո, կամ արևածագից անմիջապես առաջ: Մերկուրիի հեռավորությունը երկրից փոփոխվում է 82-ից 217 մլն կմ-ի սահմաններում: Անդրադարձնում է իր վրա ընկած լույսի 7 տոկոսը: Երևում է -0,3-ից 0,6 աստղային մեծությամբ:
Մերկուրի մոլորակի մակերևույթը (նկարը վերցված է nayki.ru կայքից)
Մերկուրիի մակերևույթի վրա կան օղակաձև լեռներ, խոր ընկած հարթավայրեր: Մթնոլորտային ճնշումը մակերևույթի վրա կես միլիարդ անգամ փոքր է երկրայինից` ամենատարածված գազը հելիումն է, այսինքն գործնականում մթնոլորտից զուրկ է: Աննշան մթնոլորտի հետևանքով գիծերային և ցերեկային երեսների ջերմաստիճանները իրարից խիստ տարբերվում են` գիշերը -140 աստիճան, իսկ ցերեկը մինչև +350 աստիճան ցելսիուս:
ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ Հասցե՝ ՀՀ քաղաք Վանաձոր 2019, Շինարարների 4/45 Հեռ.՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19 Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ Ստեղծել անվճար կայք с uCoz