Բամբակենին տուղտազգիների ընտանիքի
80սմ-ից մինչև 2 մետր բարձրությամբ, ուղիղ, ճյուղավորվող ցողուններով թուփ է:
Հայրենիքը Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի տրոպիկական շրջաններն են: Գոյություն ունի
39 տեսակ, որոնցից 5-ը մշակվում է:
Տերևները 3-7 բլթականի են,
ծաղիկները դեղնավուն, սպիտակ կամ կրեմագույն են, խոշոր, հիմնականում
ինքնափոշոտվող: Պտուղը 3-5 բնանի տուփ է: Յուրաքանչյուր բնում կան 5-11 ձվաձև սերմեր,
որոնք պատված են հազարավոր, տարբեր երկարությամբ` սպիտակ գույնի մազմզուկներով: Այդ մազմզուկներն էլ հենց հանդիսանում են բոլորիս հայտնի բամբակը:
Բամբակենին ջերմասեր, լուսասեր ու
քմահաճ բույս է: Իրեն լավ է զգում +30°Сջերմաստիճանի պայմաններում: Պահանջում է շատ խոնավություն, հատկապես
ծաղկման շրջանում: Որպեսի պտուղները մեծ լինեն, բամբակենինամռանը էտում են:
Բերքը հավաքում են երբ պտուղը
ճեղքվում է, և երևում է ձյունաճերմակ բամբակը:
ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ Հասցե՝ ՀՀ քաղաք Վանաձոր 2019, Շինարարների 4/45 Հեռ.՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19 Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ Ստեղծել անվճար կայք с uCoz