Խունկ Խեժ, որ ստացվում է արևադարձային որոշ ծառերից: Խունկ է կոչվում նաև տարբեր խեժերի /լատան, կնդրուկ, ստաշխն, հալվե, խունկ/ հավաքական անվանումը: Այդ խեժերը պնդանալիս փոխարկվում են դեղնավուն կտորների, այրվելիս արձակում են բուրավետ հոտ: Պարունակում են բուսախեժեր, եթերային յուղեր և այլն: Մասնակիորեն լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում: Տաքացնելիս /առանց հեղուկ վիճակի անցնելու/ գոլորշիանում է: Խունկը օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ /ունի հականեխիչ և բուժիչ հատկություններ/, կրոնական ծեսերի ժամանակ: Զոհաբերությունների գարշահոտը վերացնելու համար խնկարկել են նաև տաճարներում: Փոխաբերական իմաստով խորհրդանշում է անաղարտություն և մաքրություն:
|