|
ԱՆԴԵԶԻՏ
| 29.03.2011, 22:50 |
ԱՆԴԵԶԻՏ
Հրաբխային ապար` սովորաբար պորփյուրային կառուցվածքով: Մեծ մասամբ մուգ մոխրագույն է: Ներփակումները ցրված են մանրահատիկ անդեզինից և ավգիտից կամ հրաբխային ապակուց կազմված հիմնական զանգվածում: Բազալտների հետ միասին Անդեզիտը մեծ տարածում ունի ինչպես հնագույն, այնպես էլ ժամանակակից հրաբխայնության շրջաններում: Հայաստանում հանդիպում է Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաներում, Արագած լեռնազանգվածում, Դեբեդ, Որոտան, Հրազդան, Ողջի գետերի ավազաններում: Օգտագործվում է որպես շինարարական և թթվակայուն նյութ:
|
Ենթաբաժին: ԱՊԱՐՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
|
Դիտարկում: 1131 | Բեռնում: 0
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցվել | Մուտք ]
|
|