Ավազ
Մանրաբեկոր, փխրուն ապար` կազմված տարբեր միներալներից և ապարների 0,1-1,0 մմ տրամաչափի կլորավուն կամ անկյունավոր հատիկներիցԽ ծագմամբ լինում է գետային, լճային, ծովային, անապատային: Ծագումը ըստ միներալների կազմության լինում է քվարցային, գլաուկոնիտային, արկոզային, գրաուվակային, փայլարային: Խառնուրդների ձևով միշտ հանդիպում են կավի (մոտ 3%) և փոշու մասնիկներ: Գույնը` սպիտակ, կանաչ, գորշ-կարմիր, սև: Խտությունը` 2500-2900 կգ/մ խորանարդ: Ծավալային կշիռը` 1,5-1,7: Ծծանցման գործակիցը` 50 մ/օր:
|