|
ԲԱԶԱԼՏ
| 20.02.2011, 12:40 |
Բազալտ
Հիմքային հրաբխային ապար: Գույնը` սև կամ մուգ գորշ: Կառուցվածքը` ոչ լրիվ բյուրեղային: Կազմում գերակշռում է պլագիոկլազը (լաբրադոր), պարունակում է նաև ավգիտ, օլիվին, մագնետիտ, տիտանիտ և այլն: Քիմիական բաղադրությամբ մոտ է իր խորքային նմանակին` գաբբրոյին: Գրեթե լրիվ բյուրեղային տեսակն անվանում են դոլերիտ, իսկ խիստ քայքայվածն ու փոփոխվածը` դիաբազ և բազալտային պորֆիրիտ: Ըստ քիմիական կազմի և կառուցվածքի զանազանվում են բազալտի մի շարք տարատեսակներ` անդեզիտներ (մինչև60% SiO2), դացիտներ (մինչև 65% SiO2), միջակա ապարներ` անդեզիտաբազալտներ և անդեզիտադացիտներ: Բազալտը հեշտությամբ հալվում է:
|
Ենթաբաժին: ԱՊԱՐՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
|
Դիտարկում: 1230 | Բեռնում: 0
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցվել | Մուտք ]
|
|