|
ԴԻԱՏՈՄԻՏ
| 20.02.2011, 14:34 |
Դիատոմիտ
Դիատոմային ջրիմուռների խեցիներից կազմված նստվածքային ապար: Սովորաբար թույլ ցեմենտացված, բաց մոխրագույն կամ դեղին է: Քիմիապես ներկայացված է ջրային սիլիկահողով (մինչև 96%): Առաջանում է ծովերում կամ լճերում կուտակվող դիատոմային տիղմից: Նրան բնորոշ են բարձր ծակոտկենությունը, ջերմա և ձայնամեկուսիչ, ադսորբցիոն, թթվակայուն և դժվարահալ հատկությունները: Դիատոմային ջրիմուռների կմախքների լուծելիության շնորհիվ հեշտությամբ վերածնվում է տրեպելի և օպոկի: Հայաստանում հանքեր կան Աբովյանի (Նուռնուս), Սիսիանի (Շամբ, Նորավան), Աշտարակի (փարպի) շրջաններում: Օգտագործվում է որպես ադսորբենտ և ֆիլտրող նյութ` տեքստիլ, քիմիական և սննդի արտադրության մեջ, որպես հումք հեղուկ ապակու, ջնարակի և շինանյութերի համար:
|
Ենթաբաժին: ԱՊԱՐՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
|
Դիտարկում: 1128 | Բեռնում: 0
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցվել | Մուտք ]
|
|