|
ԱԼՄԱՍՏ
| 29.03.2011, 14:16 |
Ալմաստ
Միներալ` զուտ ածխածնի (C) բյուրեղային ձևափոխությունը: Մաքուր Ալմաստը անգույն է, խառնուրդների (Al, Ca, Mg, Si) առկայության դեպքում գունավոր (երկնագույն, դեղին, մոխրագույն, սև): Փխրուն է, ունի ուժեղ փայլ: Կարծրությունը` 10: Խտությունը` 3470-3560 կգ/մ խորանարդ: Լավ ջերմահաղորդիչ է, վատ էլեկտրահաղորդիչ: Օդի բացակայությամբ ուժեղ տաքացնելիս` 1400 աստիճան ցելսիուս, առանց հալվելու, դանդաղ փոխակերպվում է գրաֆիտի: Ամենախոշոր Ալմաստը` <Կուլինան>` 3106 կարատ, գտնվել է 1905թ-ին Հարավային Աֆրիկայում:
|
Ենթաբաժին: ՄԻՆԵՐԱԼՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
|
Դիտարկում: 1070 | Բեռնում: 0
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցվել | Մուտք ]
|
|