|
ԱԼԹԱՅԻՏ
| 20.02.2011, 19:06 |
Ալթայիտ
Միներալ տելուրիդների խմբից: Քիմիական կազմը` PbTe (Pb-61,91% և Te-38,09%): Բյուրեղագիտական համակարգը` խորանարդային: Գույնը` սպիտակ, դեղնավուն երանգով: Փայլը` մետաղային: Կարծրությունը` 3: Խտությունը` 8200 կգ/մ խորանարդ: Հանդիպում է բնածին տելուրի, ոսկու, արծաթի, գալենիտի, սֆալերիտի և պիրիտի հետ (Ալթայ, կենտրոնական Ղազախստան): Հայաստանում հանդիպում է Ղափանի, Զոդի, Մեղրաձորի հանքավայրերում:
|
Ենթաբաժին: ՄԻՆԵՐԱԼՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
|
Դիտարկում: 747 | Բեռնում: 0
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցվել | Մուտք ]
|
|