|
ԱՊԱՏԻՏ
| 19.12.2010, 19:56 |
ԱՊԱՏԻՏՄիներալ. կալցիումի ֆոսֆորաթթվային աղ, պարունակում է փոփոխական քանակությամբ ֆտոր և քլոր: Խառնուրդների ձևով ապատիտում առկա են ստրոնցիում, մանգան, նատրիում և հազվագյուտ հողեր: Բյուրեղագիտության համակարգը` հեքսագոնային է: Բյուրեղները երկար-պրիզմաձև են, հազվագյուտ դեպքերում` աղյուսաձև: Գույնը` կանաչ, կապտականաչ, մոխրագույն, գորշ: Կարծրությունը` 5. Խտությունը` 3160-3200 կգ/մետր խորանարդ: Հանդիպում է բազմաթիվ հրային և մետամորֆային ապարներում: Օգտագործվում է արհեստական պարարտանյութ, ֆոսֆոր ստանալու համար:
|
Ենթաբաժին: ՄԻՆԵՐԱԼՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
|
Դիտարկում: 1673 | Բեռնում: 0
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցվել | Մուտք ]
|
|