|
ԱՐՍԵՆԱՊԻՐԻՏ
| 20.02.2011, 19:03 |
Արսենապիրիտ
Միներալ, մկնդեղային հրաքար: Քիմիական կազմը` FeAsS: Խառնուրդների ձևով պարունակում է կոբալտ, նիկել... Բյուրեղագիտական համակարգը` մոնոկլինային: Առաջացնում է պրիզմատիկ և ասեղնաձև բյուրեղներ: Գույնը` անագի սպիտակ, փայլը` մետաղային: Կարծրությունը` 5,5-6: Խտությունը` 5900-6200 կգ/մ խորանարդ: Հանդիպում է հիդրոթերմալ հանքերում` կապարի, ցինկի, բիսմուտի սուլֆիդների հետ: Հայաստանում, որպես ուղեկից միներալ հանդիպում է Զոդի, Հանքավանի, Մեղրաձորի հանքանյութերում: Մկնդեղի գլխավոր հանքանյութն է:
|
Ենթաբաժին: ՄԻՆԵՐԱԼՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
|
Դիտարկում: 768 | Բեռնում: 0
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցվել | Մուտք ]
|
|