|
ԴԱՇՏԱՅԻՆ ՍՊԱԹՆԵՐ
| 04.04.2011, 20:39 |
ԴԱՇՏԱՅԻՆ ՍՊԱԹՆԵՐ
Ապար կազմող միներալների տարածված խումբ: Հիմնականում նատրիումի, կալցիումի, կալիումի և հազվագյուտ բարիումի ալյումասիլիկատներ են ու կազմում են մագմատիկ ապարների շուրջ 60%-ը: Բյուրեղանում են մոնոկլինային և տրիկլինային համակարգերում: Գույնը` սպիտակ, կարմրավուն, վարդագույն, գորշ և այլն: Կարծրությունը` 6: Խտությունը 2500-2900 կգ/մ խորանարդ: Ըստ բաղադրության բաժանվում են կալիում-նատրիումային (օրթոկլազ, սանիդին), նատրիում-կալցիումային (պլագիոկլիզներ) և բարիում-կալիումային խմբերի: Հանդիպում են մագմատիկ ծագման (գրանիտներ, սիենիտներ), մետամորֆային (գնեյսներ) ու նստվածքային (կոնգլոմերատներ) պարներում: Պարունակում են արժեքավոր հազվագյուտ և ցրված տարրեր: Օգտագործվում են որպես ճենապակու և հախճապակու հումք, ապակու և ցեմենտի արտադրության մեջ: Որոշ տեսակներ` իբրև կիսաթանկարժեք քար (ամազոնիտ, լուսնաքար): Հայաստանում հանդիպում են մագմատիկ ապարների կազմում բազմաթիվ վայրերում:
|
Ենթաբաժին: ՄԻՆԵՐԱԼՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
|
Դիտարկում: 910 | Բեռնում: 0
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցվել | Մուտք ]
|
|