|
ԴԻԱՍՊՈՐ
| 04.04.2011, 20:42 |
ԴԻԱՍՊՈՐ
Միներալ, քիմիական կազմը` AlOOH: Պարունակում է 25% Al2O3 և 15% H2O: Նրա հետ հանդիպում են երկաթի, քրոմի, մանգանի օքսիդների խառնուրդներ: Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է: Առաջացնում է թերթիկավոր, հազվադեպ սյունաձև բյուրեղներ: 500 աստիճան C-ից բարձր պայմաններում անցնում է կորունդի (aAl2O3); Գույնը` սպիտակ, դեղնավուն, բաց վարդագույն, կանաչավուն-մոխրագույն: Կարծրությունը` 6-7: Խտությունը` 3300-3500 կգ/մ խորանարդ: Տարածված է բոքսիտների տարբեր տիպերի հանքավայրերում` որպես հանքանյութ կազմող միներալ:
|
Ենթաբաժին: ՄԻՆԵՐԱԼՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
|
Դիտարկում: 688 | Բեռնում: 0
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցվել | Մուտք ]
|
|