|
ԷԳԻՐԻՆ
| 04.04.2011, 20:47 |
ԷԳԻՐԻՆ
Միներալ պիրոքսենների խմբից: Քիմ. կազմը` NaFe[Si2O6]; Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է: Կարծրությունը` 5,5-6: Խտությունը` 3430-3600 կգ/մ խորանարդ: Գույնը` մուգ կանաչ, կանաչագորշավուն, սև: Գոյություն ունեն էգիրին-ավգիտ և էգիրին-դտոպսիդ անընդհատ իզոմորֆային սերիաներ: Հանդիպում է ալկալային սիենիտներում, գրանիտներում և պեգմատիտներում, մետաղամորֆային բյուրեղային թերթաքարերում ու սկառներում: Հայաստանում տարածված է Փամբակի, Վայքի և Զանգեզուրի ալկալային մագմատիկ ապարներում:
|
Ենթաբաժին: ՄԻՆԵՐԱԼՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
|
Դիտարկում: 770 | Բեռնում: 0
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցվել | Մուտք ]
|
|