|
ԳԻՊՍ (ԳԻՊՍԱՔԱՐ)
| 04.04.2011, 20:34 |
ԳԻՊՍ (ԳԻՊՍԱՔԱՐ)
Միներալ, կալցիումի սուլֆատի բյուրեղահիդրատ` CaSO4*2H2O; Մաքուր վիճակում պարունակում է 32,56%CaO , 46,56% SO3 և 20,95 % H2O: Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է: Առաջացնում է հոծ հատիկային (ալեբասր) զանգվածներ, թիթեղաձև և սյունաձև թելային բյուրեղներ, հաճախ <ծիծեռնակի պոչ> կոչվող կրկնաբյուրեղը: Մաքուր գիպսը անգույն և թափանցիկ է, խառնուրդների առկայությամբ` սպիտակ, դեղին, վարդագույն: Կարծրությունը` 1,5: Խտությունը` 2300 կգ/մ խորանարդ: Անջատվում է սուլֆատային աղերով հարուստ ջրային լուծույթներից` ծովալճակներում և աղի լճերում: Աղիության մեծացման դեպքում սկսում է անջատվել անհիդրիտ, ապա աղեր: Լայնորեն տարածված է նստվածքներում:
|
Ենթաբաժին: ՄԻՆԵՐԱԼՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
|
Դիտարկում: 1638 | Բեռնում: 0
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցվել | Մուտք ]
|
|