|
ԳՐԱՖԻՏ
| 04.04.2011, 20:38 |
ԳՐԱՖԻՏ
Միներալ, երկրակեղևում ածխածնի առավել կայուն տարբերակը: Բյուրեղագիտական համակարգը հեքսատոնային է: Հանդիպում է թեփուկաձև, գնդաձև, ճառագայթաձև և հատիկավոր ագրեգատներով: Լինում է մոխրագույնից-սև: Կարծրությունը` 1-5,5: Խտությունը` 2230 կգ/մ խորանարդ: Հալման ջորմաստիճանը` 3850+/- 50 աստիճան C: Կարևոր հատկանիշներն են` լավ ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը, հրակայունությունը, քիմիական սակավակտիվությունը: Ըստ ծագման տարբերում են բյուրեղային գրաֆիտի հանքավայրեր` կապված մագմատիկ ապարների կամ բյուրեղային թերթաքարերի և գաղտնաբյուրեղային` կապված ածուխների մետամորֆիզմի հետ: Արդյունահանվում է գլխավորապես բյուրեղային թերթաքարերից, որտեղ նրա պարունակությունը տատանվում է 5-10-ից 20% սահմաններում: Արհեստական գրաֆիտը ստացվում է անտրավիտից: Կիրառվում է հրթիռաշինության, միջուկային մետալուրգիայի, էլեկտրատեխնիկայի, մեքենաշինության մեջ:
|
Ենթաբաժին: ՄԻՆԵՐԱԼՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
|
Դիտարկում: 1345 | Բեռնում: 0
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցվել | Մուտք ]
|
|