|
ՕԲՍԻԴԻԱՆ
| 17.12.2010, 16:32 |
ՕԲՍԻԴԻԱՆ
Օբսիդիան, Սատանի եղունգ, Վանակատ, Ապակեքար, Դեվե-գյոզու և էլի տարբեր անվանումներ ունեցող այս միներալի վերաբերյալ առաջին գրառումը կատարվել է անտիկ ժամանակաշրջանում` մ. թ. ա. 372-287թթ. ապրած հույն գիտնական Թեոֆրաստոսի կողմից: Թեոֆրաստոսը նրան անվանել է Լիպարյան քար` Միջերկրական ծովում գտնվող Լիպարյան կղզիների անունով: Օբսիդիան անվանումը` obsianus hapif, տվել է հին հռոմեացի բնագետ Պոլինուս Ավագը, մ. թ. 23-79թթ, որն այն ընդունել է ամրության չափանիշ: Երկրաբանության մեջ օբսիդիան անվանումը որպես տերմին օգտագործվում է XIX դարի սկզբներից` ռուս ակադեմիկոս Վ. Մ. Սևերգինի և ֆրանսիացի գիտնական Ֆ. Բյոդանի կողմից հրաբխային ապակին այդպես անվանվելու հետևանքով: Հնագույն ժամանակներից մինչև քարե դարի վերջը օբսիդիանը եղել է գործիքներ պատրաստելու հիմնական հումքը:
|
Ենթաբաժին: ՄԻՆԵՐԱԼՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
|
Դիտարկում: 3646 | Բեռնում: 0
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցվել | Մուտք ]
|
|