ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ԱՐՄԵՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն ՀՀ Սահմանադրության 83.1 հոդվածի` 2006թ. փետրվարի 17-ին Ազգային ժողովում կայացած ընտրությունների արդյունքում Արմեն Հարությունյանը, հավաքելով պատգամավորների ձայների ընդհանուր թվի ավելի քան 3/5-ը, ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների խորհրդարանական առաջին պաշտպան 6 տարի ժամկետով:
Ծնվել է Երևանում 1964 թվականին: 1981-1986թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1986թ. ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: 1989թ., պաշտպանելով թեկնածուական թեզը, ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1993-1997թթ. ուսանել է ՌԴ Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում, որն ավարտելուց և գիտական թեզը պաշտպանելուց հետո ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1989 թվականից Արմեն Հարությունյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում: Համատեղությամբ աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում որպես իրավախորհրդատու:
2001-2005թթ.` լինելով ՀՀ Նախագահի ներկայացուցիչ, մասնակցել է գործող Սահմանադրության բարեփոխումներին:
2000-2002թթ. եղել է Ռուս - Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան:
2002-2006թթ. զբաղեցրել է Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնը:
2001-ից հանդիսանում է ՀՀ եվրոպական իրավունքի ասոցիացիայի նախագահ:
2002թ. առ այսօր Ժողովրդավարության և իրավունքի Եվրոպական (Վենետիկյան) հանձնաժողովի ՀՀ փոխանորդ – ներկայացուցիչն է:
Արմեն Հարությունյանը ավելի քան 70 գիտական աշխատանքների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Արմեն Հարությունյանն անցել է իր պարտականությունների կատարմանը 2006թ. փետրվարի 20-ից:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՆՊԱՏԱԿՆԵՐ`
- պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից՝
մարդու խախտված իրավունքների և
հիմնարար ազատությունների պաշտպանություն և
վերականգնում
- մարդու իրավունքների և
հիմնարար ազատությունների պետական պաշտպանության երաշխիքների ստեղծում
- պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց, պետական
ծառայողների կողմից մարդու իրավունքների ու ազատությունների հարգում և
պաշտպանում
ԽՆԴԻՐՆԵՐ`
- բարձրացնել երկրում մարդու իրավական
և իրավաբանական պաշտպանվածության աստիճանը
- նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների օրենսդրական ապահովման կատարելագործմանը և
ՀՀ օրենսդրության ներդաշնակեցմանը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և
նորմերին
- նախաձեռնել Պաշտպան-իշխանություն և
Պաշտպան-հասարակություն կառուցողական համագործակցությունը և
նպաստել այդ համագործակցության զարգացմանը
- ապահովել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հնարավորություններն ու մատչելիությունը
|