ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՊԱՇՏՊԱՆԻՆ
Ո՞ր դեպքերում կարելի է բողոքել Պաշտպանին:
Պաշտպանին կարելի
է բողոքել, եթե
Ձեր իրավունքները խախտվել են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնյաների կողմից:
Ե՞րբ կարելի է բողոքել:
Բողոքը պետք
է պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում`սկսած այն օրվանից, երբ դիմողն իմացել
է կամ պետք
է իմացած լիներ
իր իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին:
Կա՞ արդյոք բողոքի ձև:
Բողոքի համար
հատուկ ձև սահմանված չէ:
Ինչպե՞ս բողոքել:
Պաշտպանին կարելի
է դիմել թե՝
գրավոր, թե՝ բանավոր: Բողոքը կարելի է ներկայացնել անձամբ,
ուղարկել փոստով, ֆաքսով,
էլեկտրոնային փոստով:
Հասցե` 375002, Երևան, Պուշկինի փող. 56ա
Հեռախոս`
(37410) 537651
Էլ. փոստ` ombuds@ombuds.am
ԿԱՅՔ` www.ombuds.am
Ի՞նչ տեղեկություններ պիտի պարունակի բողոքը:
Բողոքում պետք է նշված լինեն
դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն):
Բողոքում պետք է նշվեն նաև
տեղեկություններ մարդու խախտված կամ խախտվող իրավունքների և հիմնարար ազատությունների մասին:
Ցանկալի է, որ բողոքին վերաբերող բոլոր փաստաթղթերը կցվեն
դիմումին:
Ի՞նչ ընթացք է տրվում բողոքին:
Բողոքն ստանալով` Պաշտպանը որոշում է ընդունում՝
• բողոքը քննարկման ընդունելու մասին,
• դիմողին իր իրավունքների պաշտպանության հնարավորությունները բացատրելու մասին,
• բողոքը, ներկայացնողի համաձայնությամբ, այն
պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ
դրա պաշտոնատար անձին
փոխանցելու մասին, որի
իրավասությանն է պատկանում բողոքի լուծումը,
• բողոքը չքննարկելու մասին:
Արդյոք Պաշտպանն անձա՞մբ է քննում ձեր բողոքը:
Պաշտպանը հանձարարում է իրավաբաններին քննել
և նախապատրաստել համապատասխան նյութեր, իսկ յուրաքանչյուր բողոքի
մասին որոշումն ընդունում է անձամբ:
Կարելի՞ է հանդիպել Պաշտպանին:
Շաբաթը մեկ
անգամ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Բողոք
ներկայացրած քաղաքացիները կարող
են նախօրոք գրանցվել Պաշտպանի հետ հանդիպելու համար:
Ո՞ր բողոքները Պաշտպանը չի քննարկում:
• Պաշտպանը չի քննարկում այն
բողոքները, որոնք չեն
վկայում մարդու իրավունքների խախտումների մասին:
• Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք
գտնվում են դատական վարույթում կամ պետք
է լուծվեն միայն
դատական կարգով:
• Պաշտպանը չի քննարկում ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները:
• Պաշտպանը դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը
հայց կամ բողոք
է ներկայացնում դատարան:
• Պաշտպանը չի քննարկում անանուն բողոքները:
Բողոքը քննելիս Պաշտպանը տեղեկացնո՞ւմ է դիմումատուին արդյունքների մասին:
Պաշտպանն ընդունված որոշման պատճենն ուղարկում է դիմողին հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան
բողոքը ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում:
Կարո՞ղ են արդյոք Պաշտպանին բողոքներ հղել այն անձինք, ովքեր գտնվում են ժամանակավոր պահման մեկուսարաններում, գաղութներում, բանտերում, հոգեբուժարաններում և այլ հարկադրական պահման վայրերում:
Ձերբակալված, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում պատիժը
կրող, ինչպես նաեւ
այլ հարկադրական պահման
վայրերում գտնվող անձի
կողմից Պաշտպանին ուղղված բողոքները եւ այլ
փաստաթղթեր ենթակա չեն
ստուգման կամ որեւէ
գրաքննության: Դրանք այդ
հիմնարկների վարչակազմերի կողմից
24 ժամվա ընթացքում պետք
է ուղարկվեն Պաշտպանին («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենք,
հոդված 9, կետ 4)
Կարո՞ղ է արդյոք Պաշտպանը միջոցներ ձեռնարկել խախտված իրավունքների վերականգնման համար` առանց բողոքի առկայության:
Պաշտպանն իրավասու է սեփական նախաձեռնությամբ քննություն սկսել հատկապես այն
դեպքերում, երբ տեղեկություն է ստացվում մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային խախտումների մասին կամ եթե
մարդու իրավունքների խախտումն ունի բացառիկ հասարակական նշանակություն և կամ
կապված է այն
անձանց շահերի պաշտպանության հետ,
որոնք ի վիճակի
չեն ինքնուրույն օգտագործելու իրենց
պաշտպանության իրավական միջոցները:
|