|
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
| 14.09.2010, 15:42 |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Մեր օրերում հաճախ են խոսում ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ մասին, իսկ ինչ է այն???
Մարդու իրավունքները շատ հաճախ մարդկանց կողմից սխալ մեկնաբանություն է ստանում, խեղաթյուրվում և աղավաղվում: Մարդու իրավունքները մի ամբողջ գիտություն է, այն մարդուն տրված ամենամեծ պարգևներից մեկն է:
Հարգելի ընթերցող, ստորև Ձեզ ենք ներկայացնում տեղեկություններ Մարդու
իրավունքների վերաբերյալ, որը հուսով ենք, կոգնի պատկերացում կազմելու այդ
գիտության մասին: Եվ այսպես, ինչ է Մարդու իրավունքները: Մարդու իրավունքները դրանք այն իրավունքներն են, որոնք մարդ արարածն ուներ հազարավոր տարիներ առաջ և նույն կերպ ունի նաև մեր օրերում: Այդ իրավունքները մարդն ստանում է իր աշխարհ գալու օրից և դրանք կրում է մինչև մահ: Այդ իրավունքները տրված են միայն մարդ արարածին: Այն տրվում է ի վերուստ Աստծո կողմից և մեկընդմիշտ լինում է մարդուց անբաժանելի: Այն հնարավոր չէ վաճառել, տալ վարձով, կամ նվիրել: Մարդ արարածն ի զորու չէ ինքնակամ կամ ստիպողաբար բաժանվել այդ իրավունքներից: Լավ, ի վերջո ինչ իրավունքների մասին է խոսքը??? Մարդու իրավունքները դարեր շարունակ եղել է ուշադրության կենտրոնում, ունեցել ամենատարբեր սահմանումներ ու ի վերջո ստացել մի տեսք, որը մեր օրերում կոչվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր: Սա իրենից ներկայացնում է մի փաստաթուղթ, որը կազմվել է տարբեր երկրների առաջնորդների համաձայնությամբ և որի տակ ստորագրել են աշխարհի շատ ու շատ երկրներ` ստանձնելով պարտավորություն կատարելու այդ փաստաթղթի պահանջներն ու հարգելու այնտեղ նշված բոլոր դրույթները: Գոյություն ունեն այդպիսի բազմաթիվ փաստաթղթեր, սակայն ներկա պահին մենք կխոսենք դրանցից երկուսի մասին` մեկը դա Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիան է, որը ընդունվել է 1950թ-ին և ուժի մեջ մտել 1953-ին, մյուսը Միացյալ Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը ընդունվել է 1948թվ-ին: Ստորև Ձեզ ենք ներկայացնում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ամփոփ տարբերակը (վերցված է Հայկական Սահմանադրական Իրավապաշտպան կենտրոն կազմակերպության կողմից թարգմանված և տպագրված` Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ձեռնարկ ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ գրքից)`- Հավասարության իրավունք.
- Ազատություն խտրականությունից.
- Կյանքի, ազատության և անձի անձեռնմխելիության իրավունք.
- Ազատություն ստրկությունից.
- Ազատություն խոշտանգումներից և ստորացուցիչ վերաբերմունքից.
- Իրավասուբեյկտության իրավունք.
- Օրենքի առջև հավասարության իրավունք.
- Իրավազոր դատարանի միջոցով խախտված իրավունքների վերականգնման իրավունք.
- Ազատություն կամայական կալանքից և արտաքսումից.
- Գործի հրապարակային արդարացի քննության իրավունք.
- Անմեղ համարվելու իրավունք, քանի դեռ մեղքն ապացուցված չէ.
- Ազատություն անձի, ընտանիքի բնակարանի և նամակագրության նկատմամբ միջամտությունից.
- Երկրում և երկրից դուրս ազատ տեղաշարժվելու իրավունք.
- Հետապնդումից այլ երկրներում ապաստանի իրավունք.
- Քաղաքացիության իրավունք և այն փոխելու ազատություն.
- Ամուսնության և ընտանիքի իրավունք.
- Սեփականության իրավունք.
- Հավատքի և կրոնի ազատություն.
- Սեփական կարծիքի և տեղեկատվության ազատություն.
- Խաղաղ հավաքներ անցկացնելու և միություններ կազմելու իրավունք.
- Կառավարմանը և ազատ ընտրություններին մասնակցության իրավունք.
- Սոցիալական ապահովության իրավունք.
- Գոհացուցիչ աշխատանքի և արհեդտակցական միություններին անդամակցելու իրավունք.
- Հանգստի ու ժամանցի իրավունք.
- Բավարար կենսամակարդակի իրավունք.
- Կրթության իրավունք.
- Հասարակության մշակութային կյանքին մասնակցության իրավունք.
- Այնպիսի սոցիալական կարգի իրավունք, որը երաշխավորում է սույն փաստաթղթով հռչակված իրավունքները.
- Ազատ ու լիարժեք զարգացման համար անհրաժեշտ պարտականություններ համայնքում.
- Ազատություն սույնով հռչակված իրավունքների նկատմամբ որևէ պետության կամ անձի միջամտությունից:
|
Ենթաբաժին: ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ | Ավելացրել է: ADMIN
|
Դիտարկում: 8968 | Բեռնում: 0
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություն ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցվել | Մուտք ]
|
|