- Ինչ է Հանրային ցանցը.
2008թ-ի մայիսի 6-ին, նախաձեռնող խմբի կողմից
հրավիրված Հանրային
ցանցի հիմնադիր
ժողովում ՀՀ-ում
գրանցված և գործող մի խումբ ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում հասարակական կազմակերպությունների, միությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ`
կարևորելով երկրում քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման խնդիրը,
նպատակ ունենալով
պետական կառույցների հետ Կազմակերպությունների համագործակցության կայացման միջոցով բարձրացնել որոշումների կայացման գործընթացներում Կազմակերպությունների ներգրավվածության աստիճանը,
համոզված լինելով, որ այդ մասնակցությունը նպաստելու է համազգային կարևորության խնդիրների շուրջ Կազմակերպությունների միասնական դիրքորոշման ձևավորմանը, միասնական ճակատով հանդես գալուն, լոբբինգի իրականացման և հանրային շահերի պաշտպանության հնարավորությունների ընդլայնմանը, ինչն իր հերթին կխթանի պետական կառույցների
օրինաստեղծ գործընթացի արդյունավետությանը,
համարելով, որ մասնակցային գործընթացի զարգացման ներկա փուլում նպատակահարմար է Կազմակերպությունների համակարգված ցանցային համագործակցությամբ հանդես գալ,
ընդունելով, վերը նշված խնդիրների լուծմանն ուղղված պետական կառույցների հետ ՙՀանրային ցանց՚-ի (ՀՑ) համագործակցության նախաձեռնող խմբի առաջարկը` շահագրգիռ Կազմակերպությունների ցանցի ստեղծման վերաբերյալ,
ընդունելով Հանրային ցանցի Համաձայնագրում ամրագրված դրույթները հիմնադրեցին Հանրային ցանցը.
- Հանրային ցանցի նպատակներն ու խնդիրները.
_Նպաստել պետական կառույցներում օրենքների ընդունման գործընթացում հանրային մասնակցության արդյունավետությանբարձրացմանը` պետական կառույցների և Կազմակերպությունների միջև կառուցողական համագործակցության մեխանիզմներիձևավորման և ներդրման միջոցով:
_Խթանել Ցանցի անդամ կազմակերպությունների փոխադարձ համագործակցությանը և հաշվետվողականությանը,
_Բացահայտել և զարգացնել պետական կառույցների հետ Կազմակերպությունների փոխհամագործակցության եզրերը ուղղված`
ա/. օրենքների և օրինագծերի հանրային փորձաքննության ապահովմանը,
բ/. մոնիտորինգի, հարցումների, հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացմանը և պետական կառույցներին տրամադրմանը,
գ /. պետական կառույցների հանրային լսումների, ընդունելությունների, նամակների և տեղեկատվական ինստիտուտների գործարկմանը,
դ/. Կազմակերպություններից պետական կառույցներին ներկայացված տեղեկատվության մատչելիության ապահովմանը,
ե/. օրենքների կիրառման նկատմամբ հանրային վերահսկողության և ազդեցության գնահատման գործընթացներին:
- Հանրային ցանցի կառուցվածքը.
_Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները վարում է Համակարգող խորհուրդը (ՀԽ),
_Համակարգող
խորհրդի աշխատանքները համակարգում և հանրային ցանցի անունից հանդես է գալիս
Քարտուղարը.
_Հանձնախմբերը` Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների թվին և
ոլորտներին համապատասխան, որոնց աշխատանքները համակարգվում են իրենց կազմից ընտրված պատասխանատուների կողմից .
- Անդամակցումը Հանրային ցանցին.
ՀՑ-ին կարող են անդամակցել ՀՀ-ում գրանցված բոլոր այն Կազմակերպությունները,
Հանրային ցանցի համակարգող քարտուղար՝ Թամարա Աբրահամյան
Հանրային ցանցի կոնտակտները՝
Հեռախոս՝
գրասենյակ՝ 22-29-68
համակարգող՝ 227-097 077-69-04-67
Էլ. փոստ՝
Վեբ կայք` hanraincanc.ucoz.org
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ