Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը 4 տարեկան է
Այսօր` նոյեմբերի 14-ին լրացավ կազմակերպության պետական գրանցման չորորդ տարին: Ինքնահաստատման դժվարին տարիներ էին դրանք, որ կազմակերպությունը հաղթահարեց ի պատիվ իր անդամների նվիրվածության: Այս չորս տարիներին` չունենալով դրամաշնորհներ ու պետական աջակցություն, կազմակերպությունը գործել է առանց ընդհատումների, իրականացնելով իրավական բնույթի անվճար ծառայություններ, ներկայացնելով Վանաձորի բազմաթիվ բնակիչների շահերը ՏԻՄ, պետական և դատական ատյաններում: Գործունեությունն իրականացվել է կազմակերպության անդամների կամավորական գործունեության ու ներդրումների շնորհիվ: Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոնը ուրախ է հայտնել, որ ապագայում ևս շարունակվելու է կազմակերպության գործունեությունը իրավապաշտպան դաշտում: Մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում, և որոնք անտեսված են պատկան մարմինների կողմից, կան բազմաթիվ մարդու իրավունքների ու օրենսդրական խախտումներ: Մենք պայքարել ու պայքարելու ենք բոլոր այդ անարդարությունների դեմ, բերելով մեր մասնակցությունը կառուցելու ժողովրդավար ու կայացած Հայաստան պետություն, որտեղ օրենքը կգործի և կլինի բոլորի համար: Կազմակերպության նախագահ Հ. Ղազարյան
|