|
Նորություններ » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 16 » ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
17:55 ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ |
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Լոռու մարզը գտնվելով պատմական Հայստանի Գուգարք նահանգի տարածքում, հարուստ է մեծ թվով պատմամշակութային հուշարձաններով: Պեղումների արդյունքում գտածո առարկաններն ու հառույցները ապացուցում են, որ այս տեղանքը բնակեցված է եղել դեռևս Քրիստոսից առաջ: Իսկ 10-11-րդ դարերում Լոռու մարզում գոյություն է ունեցել անկախ պետություն` Լոռու թագավորությունը: Լոռու մարզի պատմամշակութային արժեքների մասին կարելի է անվերջ պատմել, սակայն այստեղ մենք կանդրադառնանք առավել ճանաչում գտած հուշարձաններին:
Դրանցից առաջինը Սանահինի վանքային համալիրն է, որը կառուցվել է իններորդ դարում: Համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Ամենափրկիչ, Սուրբ Գրիգոր և Սուրբ Հարություն եկեղեցիներից: Կառուցվել է այն տեղում, ուր, ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում խաչ է կանգնեցրել: X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան: XIIդ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։
Համալիրի հնագույն եկեղեցին` Ս.Աստվածածինը, կառուցվել է 928-944թթ.-ին։ Ս.Աստվածածին եկեղեցուց հարավ Ամենափրկիչ եկեղեցին է վանքի գլխավոր տաճարը, որը 957-966թթ.-ին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը` Խոսրովանույշը: Ս.Գրիգոր եկեղեցին կառուցվել է Xդ. վերջին իսկ Ս.Հարություն եկեղեցին XIII դարում:
Միջնադարյան
հայկական ճարտարապետության
ինժեներական
լավագույն
կառույցներից
էՍանահինի կամուրջը։ XIIդ. վերջին կառուցել է տվել Վանենի թագուհին։ Կամրջով է անցնումՍանահինի վանքը տանող ճանապարհը։ Միաթռիչք (թռիչքի երկարությունը
18,6մ), կամարակապկամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը` գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջիքարաշեն պատնեշի վրա առյուծների բարձրաքանդակներ
են։
Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար` վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում։ Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու (Ս.Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, 1184թ., գործ` Մխիթար Կազմիչի) և Սարգսի (Ս.Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատի տակ, 1215թ.) խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են:
Վանքը շատ անգամներ է ենթարկվել ասպատակության ու թալանի: Համալիրի հուշարձանները տուժել են նաև տարերային աղետներից, որոնցից առանձնանում է 1139թ. հուժկու երկրաշարժը: Սանահինի վանքում հայ դպրության գործին իրենց հարուստ գիտելիքներն են ի սպաս դրել մշակութային և կրոնական նշանավոր գործիչներ` Դիոսկորոս կաթողիկոսը, Անանիա, Հակոբ և Հովհաննես Սանահնեցիները, Գրիգոր Տուտեորդին, ենթադրվում է նաև մեծ փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Սանահինի հոգևոր դպրոցի սաներից է եղել աշուղ Սայաթ-Նովան: Սանահինի արևելյան կողմում կանգուն են. Ս.Կարապետ եկեղեցին (Xդ. վերջ - XIդ. սկիզբ), արևմուտքում` բարձրադիր տեղում` Սարգսի մատուռը (XIIդ. վերջ - XIIIդ. սկիզբ)
Սանահինի վանք /նկարը վերցված է http://www.findarmenia.com կայքից/
|
Բաժին: ԼՈՌՈՒ ՄԱՐԶ |
Դիտարկում: 3295 |
Ավելացրել է: ADMIN
|
|
|