ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՂԱՔՆԵՐՆ ՈՒ ԳՅՈՒՂԵՐԸ
Լոռու մարզի քաղաքներն են`
Մինչև 1935թ-ի անվանվել է Մեծ Ղարաքիլիսա, 1935-1992թթ-ը` Կիրովական, իսկ 1992-ից մինչ օրս Վանաձոր: 2008թ-ի տվյալներով ուներ 104.6 հազ. բնակիչ: Հեռավորությունը Երևանից ավտոճանապարհով 115 կմ է, երկաթուղով` 225 կմ:
Գտնվում է Տանձուտ և Փամբակ գետերի միախառնման վայրում, Փամբակ և Բազումի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում: Բարձրությունը ծովի մակերևույթից 1345 մետր է:
Գտնվում է Դեբեդ գետի ափին` Երևանից 160 կմ, իսկ Վանաձորից 49 կմ հեռավորության վրա: 2008թ-ի տվյալներով ուներ 15.5 հազ. բնակիչ: Ալավերդու տարածքում է գտնվում երկրի ամենամեծ պղնձի հանքավայրերից մեկը, որի մասին հիշատակումներ կան դեռևս պղնձի դարաշրջանից: 18-րդ դարում ֆրանսիացիների կողմից կառուցվել է պղնձաձուլարան, որից հետո էլ բնակավայրը սկսել է ձևավորվել որպես քաղաք:
Քաղաքի տարածքը բնակավայր է բրոնզեդարյան ժամանակաշրջանից: Գտնվում է ծովի մակերևույթից 1378 մետր բարձրության վրա: Զբաղեցնում է 1665 հա տարածք: 2008թ-ի տվյալներով ուներ 16 հազ. բնակիչ:
Երևանից հեռավորությունը 140 կմ է, իսկ Վանաձորից` 2
...
ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ »