|
Նորություններ » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 12 » ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ
|
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Լոռու մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսում, պետական սահմանով սահմանակից է Վրաստանին, Կոտայքի, Արագածոտնի Շիրակի և Տավուշի մարզերին: Զբաղեցնում է 3789 քառ. կմ տարածք, որը կազմում է Հայաստանի ընդհանուր տարածքի 12.7 %-ը: Քաղաքային համայնքները 8-ն են, ունի գյուղական 105 համայնք: Մարզի ընդհանուր գյուղերի քանակը կազմում է 122 գյուղ: Մարզկենտրոնը Վանաձոր քաղաքն է: Բնակչության թվաքանակը 2009թ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 281.7 հազար մարդ, որից քաղաքային համայնքներում 165.2 հազար, իսկ գյուղական բնակավայրերում 116.5հազար: Լոռու մարզն ունի 251198 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որից 42120 հա վարելահողեր են: Մարզի խոշոր քաղաքներն են` Վանաձորը, Ալավերդին, Ստեփանավանը: Մարզում ամենաբարձր կետը Թեժ լեռան գագաթն է` 3101մ: Լոռու մարզի տնտեսություն առաջատար ճյուղերը գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն են: Մարզում աճեցվում է կարտոֆիլ, հացահատիկ, այլ բանջարեղեն: Արդյունաբերության զարգացած ոլորտներն են հանքարդյունաբերությունը և սննդի արդյունաբերությունը: Մարզի տարածքով է անցնում հանրապետության երկաթուղու գլխավոր երթուղին:
Լոռու մարզի գերբը
|
Բաժին: ԼՈՌՈՒ ՄԱՐԶ |
Դիտարկում: 1636 |
Ավելացրել է: ADMIN
|
|
|