| 
				
			Մինչ մի եգիպտացի ի պատիվ եգիպտական հեղափոխության իր նորածին աղջկան 
անվանակոչում է Facebook, Հայաստանում շարունակվում է աճել աշխարհի 
ամենահաճախելի սոցիալական ցանցի օգտագործողների թիվը: Facebook-ն, ըստ 
Alexa-ի ռեսուրսների, Հայաստանում ամենահաճախելի երկրորդ կայքն է, որը 
զիջում է միայն Google.com-ին: (Նույն ռեսուրսի տվյալներով՝ Հայաստանում 
ամենահաճախելի երրորդ կայքը Youtube-ն է): Facebook
 –ը, փետրվարի 26-ի տվյալներով, արդեն ունի 642 միլիոնից ավելի օգտատեր 
(user): Աշխարհում ամենաշատ օգտատեր գրանցվել է ԱՄՆ-ից` 150 միլիոնից 
ավելի: Հարավկովկասյան երեք երկներից  Վրաստանը առաջատարն է: Այս 
երկիրը Facebook-ում ունի կես միլիոնից ավելի օգտատեր (516 300): Վրաստանին
 հաջորդում է Ադրբեջանը, որտեղից հասցրել է գրանցվել 324880-ը, իսկ 
Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը. այստեղից Facebook-ում գրանվել է 135 
120 օգտատեր (user):  Վերջին վեց ամիսներին գրանցվողների թիվը կրկնակի աճել
 է, որը ներկայացնում ենք ստորեւ.  
 Ըստ Socialbakers ռեսուրսի` Հայաստանից գրանցված օգտատերերի 76 %-ը 
18-34 տարեկաններն են (18-24 տարեկանները`44 %, 25-32 տարեկանները`32 %): Վրաստանում
 67 %-ն են 18-34 տարեկանները, որից 39 %-ը՝ 18-24 տարեկանները, 28 %-ը՝ 
25-32 տարեկանները: Ադրբեջանում նույնպես 76 %-ը 18-34 տարեկաններն են, 
սակայն, ի տարբերություն Հայաստանի, այդտեղ 50 %-ը՝ 18-24 տարեկաններն են, 
իսկ 26 %-ը՝ 25-32 տարեկանները: Տղամարդկանց եւ կանանց քանակը գրեթե 
հավասար է (տղամարդիկ` 47 %, կանայք` 53 %: Հարեւան Ադրբեջանում 63 %-ը 
տղամարդիկ են, 37 %-ը՝ կանայք: Վրաստանում՝ 45 %-ը՝ տղամարդիկ, 55 %-ը՝ 
կանայք: |