Ոսկե Միջին-հասարակական
նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահությունը
սույն թվականի մարտի 9-ին դիմելով ՀՀ կառավարության, ՀՀ գլխավոր
դատախազության և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի
Հասարակայնության հետ կապի ղեկավար անձանց, ձեռք բերեց համագործակցության
պայմանավորվածություն վերոնշյալ պետական կառույցների հետ:
Համագործակցության շրջանակներում սույն կայքում կտեղադրվի տեղեկատվություն և լուրեր այդ կառույցների վերաբերյալ:
Կազմակերպության նախագահության կողմից կարվի հնարավորը ապահովելու կայքի այցելուների տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Յուրաքանչյուր ոք ունի իրեն հետաքրքրող` օրենքով չարգելված տեղեկատվություն ստանալու իրավունք...
Հարգանքով կազմակերպության նախագահություն
|