Լեռնապատ համայնքի գյուղապետն ընդդեմ իրավապաշտպանի2011 թ. փետրվարի 18-ին՝ ժամը
11:00-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում /թիվ 2
նիստերի դահլիճ/ տեղի կունենա դատական նիստ` Լեռնապատ համայնքի գյուղապետ
Վանո Եղիազարյանն ընդդեմ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի
գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի: Վանո Եղիազարյանն իր պատվին,
արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի համար հայցադիմում է
ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Վանո Եղիազարյանի կողմից ներկայացված
հայցադիմումի մեջ նշվում է, որ 2010 թ. դեկտեմբերի 8-ին «Վանաձորյան
խճանկար» թերթում տպագրված հարցազրույցում զետեղվել է Արթուր Սաքունցի
կողմից իր հասցեին արված հայտարարություն, որն ըստ գյուղապետի իրենից
ներկայացնում է զրպարտություն: Հայցվոր
կողմը դատարանից պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել
պատասխանողին նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն
համարվող փաստացի տվյալները և պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել
2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև փոխհատուցել դատական ծախսերը:
|