Մուբարաքը հրաժարական է տվել. տարոսը մեր «Մուբարաքին» «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ'
Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը հայտարարել է, որ Եգիպտոսի նախագահ
Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել։ Պետական հեռուստաալիքով իր ելույթում
Սուլեյմանը հայտնել է, թե Հոսնի Մուբարաքը որոշել է թողնել նախագահի
պաշտոնը և Զինված ուժերի բարձրագույն խորհրդին հանձնարարել է ղեկավարել
երկիրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մուբարաքն իր
ընտանիքի հետ միասին լքել էր Կահիրեն: Թե ուր է ուղևորվել Եգիպտոսի այլևս
նախկին նախագահը, դեռևս հայտնի չէ։ Մուբարաքի ընտանիքով ինքնաթիռը թռել էր
Կահիրեի մոտակայքում գտնվող ռազմական հենակետից:
|