Թունիսի պաշտոնանկ նախագահը կոմայի մեջ է ընկելԹունիսի նախկին նախագահ Զին էլ Աբիդին Բեն
Ալին, որը հեղափոխության հետևանքով պաշտոնազրկվել էր, ուղեղի կաթված է
ստացել և հիմա կոմայի մեջ է։ Հղում անելով «վստահելի» աղբյուրներին՝ իր
բլոգում այս մասին հայտնում է Փարիզի համալսարանին կից Մահրեբի համալսարանի
պրոֆեսոր Նիկոլյա Բոն։ Գիտնականի
տվյալներով՝ նախկին նախագահը տեղափոխվել է Սաուդիայի Ջիդա քաղաքի
թագավորական հիվանդանոց։ Նա հայտնել է, թե Թունիսի նախկին նախագահի վիճակը
ծանր է։ Բեն Ալիի հոսպիտալացման մասին
լուրերը հաստատել է Իսրայելի «JSSNews» կայքի դիվանագիտական աղբյուրը, որը
ղեկավարում է նախկին լրագրող Ջոնաթան Սիմոն Սելեմը։ Ըստ նրա
տեղեկությունների՝ նախկին նախագահը կոմայի մեջ է ընկել դեռ փետրվարի 15-ին։
Միևնույն ժամանակ պարբերականի աղբյուրը հայտնում է, թե Բեն Ալին սրտի
կատված է ստացել։ Հայտնվում է, որ նրա մոտ են ուղարկվել բժիշկներ Մեծ
Բրիտանիայից և արևմտաեվրոպական այլ երկրներից։ Նշենք, որ փետրվարի 14-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին
հայտնվել, թե կոմայի մեջ է ընկել Հոսնի Մուբարաքը, որը փետրվարի 11-ին
ստիպված է եղել լքել Եգիպտոսի նախագահի պաշտոնը։ Հայտնում էին, թե նա
մահամերձ է, սակայն այդ տեղեկությունները նույնպես ոչ պաշտոնական բնույթ
էին կրում։ Հիշեցնենք, էր Զին էլ
Աբիդին Բեն Ալին և Հոսնի Մուբարաքը իրենց պաշտոնները լքել են Թունիսում և
Եգիպտոսում երկարատև բողոքի ցույցերից հետո։ Հիմա բողոքի ցույցեր են տեղի
ունենում Մերձավոր Արևելքի մի շարք այլ երկրներում։
|