WikiLeaks-ը կբացահայտի՞ Հոկտեմբերի 27-ըՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ շուտով WikiLeaks-ը
կհրապարակի նաեւ Հայաստանից դեպի արտասահմանյան բանկեր փողերի հոսքի եւ
գործարքների մասին փաստաթղթեի պատճենները: Այս մասին նա ասաց այսօր
լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Արամ Կարապետյանի, Սերժ Սարգսյանը Մյունխենում ԱՄՆ պետքարտուղարի եւ
Ավստրալիայի արտգործնախարարի հետ հանդիպումներում հենց փորձել է կանխել
այս գործընթացը:
«Իմ տեղեկություններով WikiLeaks-ը կհրապարակի
հայկական դոսյեն մինչեւ վերջ ու իմ կարծիքով`ամեն ինչ գալու է հոկտեմբերի
27-ի գործին»,-ասաց նա:
ՆԺԿ առաջնորդը գոհ է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն արթնանում եւ
դուրս է գալիս ճահճացած վիճակից: Առաջիկայում նա կանխատեսեց
հեղափոխական գործընթացներ, որոնք ընթանալու են սոցիալական, քաղաքական
ժողովրդավարական, արդարության լոզունգների ներքո:
Հեղափոխության համար, սակայն, ըստ Արամ Կարապետյանի, չի բավարարում
մեկ գործոն` քաղաքական պահը:
«Եգիպտական ցասումը, որը անհրաժեշտ է, այսօր Հայաստանում չկա, բայց
ամեն ինչ գնում է դրան: Ուղղակի համար քաղաքական պահի ճիշտ ընտրություն
պետք է լինի»,- ասաց նա:
Արամ Կարապետյանը ներքաղաքական
առումով նկատեց, որ օրինակ, ՀՀԿ-ԲՀԿ հակասությունը քաղաքական խաղ է,
քանի բախումը ավելի շուտ ներտնտեսական լծակներ տնօրինելու համար է, ոչ
թե միտված փոխելու ՀՀ տնտեսական կամ քաղաքական համակարգը: Ուստի ըստ
նրա, ճիշտ է, որ ընդդիմությունը դրան չխառնվի:
Ռոբերտ Քոչարյանի մասին
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը հաճախ է մեկնում Մոսկվա եւ հանդիպում ՌԴ
վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, ՆԺԿ առաջնորդը պայմանավորեց Քոչարյանի
տնտեսական խնդիրներով:
«Ռոբերտ Քոչարյանն իր տեղն է որոնում,
քանի որ նա այժմ, ըստ էության, ոչ մի բան է: Նա ռուսական
«Սիստեմա»ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, բայց իմ
տեղեկություններով, այդ ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի «Մոսկվայի
բանկի» հետ»,-պարզաբանեց Կարապետյանը:
Ըստ նրա, Հայաստանում
իրավիճակի սրացման ժամանակ իշխանությունները մշտապես դիմում են
Ռուսաստանին, ինչն էլ բերում է նրան, որ մեր երկրում անկախ
գործընթացներ չեն լինում:
Նա նաեւ պատահական չհամարեց Քոչարյանի
վերջին հարցազրույցը ասելով, որ դա հետեւեց WikiLeaks-յան հայկական
բացահայտումներին: Քոչարյանը, ըստ նրա, կդառնա վարչապետ, եթե Պուտինը
որոշի դառնալ նախագահ, քանի որ հենց Պուտինն է Քոչարյանի քաղաքական
«տանիքը»
Ղարաբաղի մասին
Միջազգային ժգնաժամային խմբի տեսակետը, որ Ղարաբաղում ինքնաբուխ
պատերազմ կսկսվի, ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը համարում է որոշ չափով
ազդակ.
«Հեղափոխությունների ալիքը մոտենալու է նաեւ Իրանին,
հավանաբար, այս տարվա կեսերին կամ 2012թվականին: Ուստի ԼՂ հակամարտությունը
ամենալավ ապակայունացնող միջոցը կլինի հենց Իրանի դեմ»:
Իր մասին
Արամ Կարապետյանը առաջադրելու է թեկնածությունը 2013 թվականի
նախագահական ընտրությունների ժամանակ: Նա նաեւ նշեց, որ տանիք չունի:
«Քանի որ կարողանում եմ ազատ խոսել եւ արտահայտել մտքերս» ,-ասաց նա եւ
նկատեց, որ օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս հիմա տանիք չունի:
|