ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ՑԱՆՑ
Ստեղծման պատմություն՝
Քաղաքացիական հասարակության կառույցների Լոռու մարզային ցանցը՝ ՔՀԿ ԼՄՑ, ստեղծվել է 2012թ-ի հունվարի 31-ին:
Ցանցի ստեղծման մտահաղացումն ի սկզբանե Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ինն է: 2011թ-ին կազմակերպության ջանքերով ստեղծվեց նախաձեռնող խումբ, որում ընդգրկվելու համաձայնություն տված Լոռու մարզի քաղաքացիական հասարակության կառույցների և ակտիվ անհատների ջանքերով մշակվեց ՔՀԿ ԼՄՑ Համաձայնագիրը, որը հանդիսանում է Ցանցի հիմնադիր փաստաթուղթը:
2012թ-ի հունվարի 31-ին տեղի ունեցավ ՔՀԿ ԼՄՑ Հիմնադիր ժողովը, որի ժամանակ ստորագրվեց Ցանցի Համաձայնագիրը: Հիմնադիր ժողովի որոշմամբ, բաց քվեարկությամբ ՔՀԿ ԼՄՑ համակարգող ընտրվեց Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ նախագահ Հովհաննես Ղազարյանը:
2012թ-ի հուլիսի 30 -ին ՔՀԿ Լոռու մարզային ցանցի և Լոռու մարզպետարանի միջև ստորագրվեց համագործակցության Հուշագիր:
2012թ-ի սեպտեմբերի 03-ին ՏԻՄ ընտրություններում Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածուների և ՔՀԿ Լոռու մարզային ցանցի միջև ստորագրվեց Քաղաքացիական հասարակության հետ որոշումների ընդունման և իրականացման գործընթացում համագործակցության Հռչակագիր, նախաձեռնությունը ՔՀԿ Լոռու մարզային ցանցինն էր:
ՔՀԿ ԼՄՑ կոնտակտներ՝
Հեռախոս՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19
Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru
Վեբ կայք՝ (գտնվում է պատրաստման փուլում)