ՆԱԽԱԳԱՀ
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ
Կազմակերպության նախագահի վերաբերյալ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դրույթներ.
Հոդված 33. Կազմակերպության նախագահն ընտրվում է Համագումարի կողմից երկու տարի ժամանակով;
Հոդված 34. Կազմակերպության նախագահը`
34.1 ներկայացնում է կազմակերպությունն առանց լիազորագրի.
34.2 արձակում է հրամաններ, տալիս է լիազորագրեր.
34.3 օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում է բանկային հաշիվներ.
34.4 ձևավորում է աշխատակազմ և ղեկավարում նրա աշխատանքը.
34.5 ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան ընդունում և արձակում է աշխատողներ.
34.6 ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում և դուրս գրում կազմակերպության` մինչև մեկ միլիոն դրամ արժողության գույքը.
34.7 կարող է միաժամանակ իրականացնել գործադիր պաշտոնատար անձի գործառույթները: