ԽՈՐՀՈՒՐԴ
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ
Խորհրդի վերաբերյալ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դրույթներ.
Հոդված 12. Կազմակերպության անդամ և
համակիր անդամ դառնալ ցանկացող անձը գրավոր դիմում է ներկայացնում
կազմակերպության Խորհրդին: Անդամագրվելու հարցը
Խորհուրդն է լուծում:
Հոդված 15. Սույն կանոնադրությունը պարբերաբար խախտելու կամ վեց ամիս անընդմեջ անդամավճար չվճարելու համար Խորհրդի որոշմամբ տեղի է ունենում կազմակերպության անդամությունից զրկում: Կրկին անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
Հոդված 30. Խորհուրդն ընտրվում է Համագումարի կողմից` երկու տարի ժամկետով, բաղկացած է 5-ից 7 անդամներից: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են կազմակերպության նախագահի կողմից ոչ ուշ քան վեց ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաև կազմակերպության անդամների 20%-ի, Խորհրդի երկու անդամների պահանջով:
Հոդված 31. Խորհուրդը`
31.1 հաստատում է կազմակերպության նախագահի հաշվետվությունները, այդ թվում Համագումարին ներկայացվող հաշվետվությունը.
31.2 առաջարկություններ է ներկայացնում Համագումարին` նրա բացառիկ իրավասությունը վերաբերող հարցերի վերաբերյալ.
31.3 ընդունում է կազմակերպության անդամ և համակիր անդամ, ազատում կամ զրկում է անդամությունից.
31.4 կազմակերպության անդամների և համակիր անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ.
31.5 սահմանում է կազմակերպության անդամների և համակիր անդամների կողմից մուտքի վճարի և անդամավճարի մուծման կարգը, չափերը և ձևերը.

31.6 ղեկավարում է կազմակերպության
գործունեությունը` Համագումարի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում.
31.7 ձեռք է բերում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում կազմակերպության` մեկ միլիոն դրամը գերազանցող արժողությամբ գույքը.
31.8 ստեղծում և լուծարում է կազմակերպության հիմնարկները, առևտրային կազմակերպությունները, կառուցվածքային ստորաբաժանումները, առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղեր, ներկայացուցիչներ), ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունները.
31.9 սահմանում է կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց վարձատրության կարգն ու չափերը.
31.10 հաստատում է կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները.
31.11 իրավունք ունի քննարկել և լուծել կազմակերպության գործունեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ Համագումարի բացառիկ իրավասությանը վերապահվածներից:
Հոդված 32. Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են իր անդամների երկու երրորդից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է: