Բանյոյի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Վանաձոր` Հայկական սահմանադրական իրավապաշտման կենտրոն (ՀՍԻԿ) կրթամշակութային
կենտրոն
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն (ՀՍԻԿ) կազմակերպությունը տեղեկացնում է` 2010թ. հոկտեմբերի 5-ի առավոտյան ֆրանսիական Բանյո քաղաքի քաղաքապետարանի պատվիակությունը` քաղաքապետի տեղակալ
Յասմին Բուջենահի գլխավորությամբ մշակութի ղեկավար Պատրիկ Ալեքսանյանը, քաղաքացիության սպա Աիշա Մութաուկիլը, խորհրդի անդամ Թիեղի Լըֆղեն, Կայուն զարգացման դեպարտամենտի ղեկավար Բեսոն Ժոն Մաղկը, Բանյոի
ներկայացուցիչ տիկին Ղիվիեղը, Լոռու մարզպետի տեղակալ Աղվան Վարդերեսյանը և Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սուրեն Կարապետյանն այցելեցին ՀՍԻԿ կրթամշակութային կենտրոն: ՀՍԻԿ նախագահ Գևորգ Մանուկյանը հյուրերին ներկայացրեց Վանաձորի Մարդու իրավունքների գրադարանը, ՀՍԻԿ խմբագրական բաժինը, Համագործակցային հանրակրթական դպրոցի գործունեությունը և <<Մարդու Իրավունքների հայկական դպրոցը
որպես Ժողովրդավարության եւ խաղաղության գաղափարների տարածման փարոս >> ծրագիրը:
Երեք ժամ տևած հանդիպման ընթացքում ՀՍԻԿ Համագործակցային հանրակրթական դպրոցի աշակերտները ողջունեցին պատվիրակությանը ուսուցչի օրվան նվիրված փոքրիկ միջոցառումով և հյուրերի կողմից ստացան հուշանվերներ: Քննարկման ընթացքում Բանյոյի պատվիրակությունը և ՀՍԻԿ բաժինների վարիչները ներկայացրեցին իրենց բաժինների գործունեությունը, խոսվեց հնարավոր համագործակցության, ուսուցման մեթոդաբանության, փորձի փոխանակման, կամավորական ծրագրերի, ՀՍԻԿ և Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործնական հարաբերությունների, հայերեն ուսուցողական նյութերի և տեղեկատվության տարածման մասին:
Բոլոր հյուրերը ստացան ՀՍԻԿ գործունեության մասին պատմող նյութեր: Ակնկալվում է, որ երկու քույր քաղաքների` Բանյոի և Վանաձորի միջև փոխհամագործակցության ամրապնդման նոր, ամուր կապեր կհաստատվեն:
|